Ընդունելության հարցաշար
1. Լեզվի պատմության շրջանաբաժանման սկզբունքները և հայոց լեզվի պատմության գիտական շրջանաբաժանումը:
2. Հայերի անվանումները՝ հայ, արմեն, սոմեխ և սրանց հետ կապված բնակության սկզբնական վայրերի հարցը:
3. Հայոց լեզվի բնույթի վերաբերյալ առկա տեսությունները:
4. Հայոց գրերի գյուտը, մեսրոպյան գրերի և տարեթվի վերաբերյալ բանասիրության մեջ առկա կարծիքները:
5. Նախամաշտոցյան հայ գրերի գոյության վարկածները:
6. Հայոց հին գրական լեզվի՝ գրաբարի հնչյունական համակարգը և նրա պատմական փոփոխությունները:
7. Թվի կարգը հայերենում (գրաբար, միջին հայերեն, աշխարհաբար):
8. Հոլովի քերականական կարգը հայերենում:
9. Ա վերջադրական հոլովման պատմական զարգացումը:
10. Ա ներդրական հոլովման պատմական զարգացումը:
11. Ե վերջադրական հոլովման պատմական զարգացումը:
12. Ու հոլովման պատմական զարգացումը:
13. Ո հոլովման պատմական զարգացումը:
14. Ի հոլովման պատմական զարգացումը:
15. Ի-ա վերջադրական հոլովման պատմական զարգացումը:
16. Ի-ա ներդրական հոլովման պատմական զարգացումը:
17. Ո-ա հոլովման պատմական զարգացումը:
18. Գրաբարի անկանոն հոլովման պատմական զարգացումը:
19. Առկայացման քերականական կարգի պատմական զարգացումը:
20. Գրաբարի դերբայները:
21. Գրաբարի անցյալ դերբայի պատմական զարգացումը:
22. Ենթակայական դերբայի պատմական զարգացումը:
23. Ած-ով հարակատար դերբայի ծագման մասին տեսակետները:
24. Անկատար դերբայի ծագման վերաբերյալ տեսակետները:
25. Ապակատար և համակատար դերբայների առաջացումը:
26. Ժխտական դերբայի ծագումը և կիրառությունը:
27. Գրաբարի խոնարհման համակարգը:
28. Գրաբարի սահմանական անկատար ներկա և անցյալ ժամանակների կազմությունը և պատմական զարգացումը:
29. Սահմանական անցյալ կատարյալ ժամանակի պատմական զարգացումը:
30. Ստորադասական եղանակի առաջին և երկրորդ ապառնի ժամանակների կազմությունը և պատմական զարգացումը:
31. Արգելական հրամայականի կազմությունը հայերենում:
32. Գրաբարի բուն և հորդորական հրամայականների պատմական զարգացումը:
33. Գրաբարի բաղադրյալ ժամանակները:
34. Ժխտական խոնարհումը հայերենում:
35. Կրավորական սեռի արտահայտության եղանակները գրաբարում:
36. Գրաբարի պատճառական բայերը և դրանց պատմական զարգացումը:
37. Գրաբարի պակասավոր բայերը:
38. Գրաբարի անկանոն նույնարմատ բայերը և դրանց պատմական զարգացումը:
39. Գրաբարի անկանոն տարարմատ բայերը և դրանց պատմական զարգացումը:
40. Կը և պիտի եղանակիչների ծագման տեսակետները:
41. Ածականը գրաբարում և դրա պատմական զարգացումը:
42. Քանակական թվականները գրաբարում և դրանց պատմական զարգացումը:
43. Դասական և անձներական թվականները գրաբարում և դրանց պատմական զարգացումը:
44. Դերանվանական հոլովումը գրաբարում:
45. Անձնական դերանունները հայերենում:
46. Ստացական դերանունները գրաբարում և դրանց պատմական զարգացումը:
47. Ցուցական դերանունները հայերենում:
48. Հարցահարաբերական դերանունները հայերենում:
49. Անորոշ դերանունները հայերենում:
50. Որոշյալ և փոխադարձ դերանունները հայերենում:
51. Գրաբարի նախդիրները և նախադրությունները, դրանց պատմական զարգացումը:
52. Գրաբարի բառապաշարի ընդհանուր բնութագիրը՝ բնիկ և փոխառյալ շերտեր:
53. Հունաբան հայերենի հիմնական բնութագիրը:
54. Միջին հայերենի կազմավորումը, միջին հայերենը որպես պետական լեզու:
55. Հայոց ազգային լեզվի կազմավորումը, երկճյուղ աշխարհաբարի՝ արևելահայերենի և արևմտահայերենի համեմատական բնութագիրը: