- Главная
- Group
- Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա
Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա
Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան ստեղծվել է 2015 թվականին նախկինում գործող Թաղանթների կենսաէներգետիկայի և կենսաֆիզիկայի, ինչպես նաև Մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիաների վերաձևափոխման արդյունքում: Լաբորատորայի կազմում գործում են Օրգանական թափոնների կենսաքիմիական փոխակերպման և մանրէաբանական արտադրության խումբը և Մանրէաբանական կենսավերականգնման գիտական խումբը:
Լաբորատորիայի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է.
մանրէների և բույսերի կենսաքիմիա,
մանրէների կենսաէներգետիկա,
բույսերի և մանրէների կենսատեխնոլոգիա,
թափոնների վերամշակում և կենսավառելիքի ու կենսազանգվածի ստացում,
բուսական լուծամզվածքների ազդեցության կենսաքիմիական մեխանիզմներ,
խմորման և շնչառության պայմաններում մանրէների գլոբալ կարգավորիչների կենսաքիմիական և կենսաֆիզիկական մեխանիզմներ:
Լաբորատորիայում գործող հիմնական գիտական ուղղությունները
Խմորման պայմաններում մանրէներում մրջնաթթվի և ջրածնի նյութափոխանակության ուսումնասիրում, մասնավորապես՝ ածխածնի մեկ կամ մի քանի խառնուրդների յուրացման պայմաններում տարբեր մանրէների կենսաէներգետիկական պարամետրերի որոշում, թաղանթային պոտենցիալ և ներբջջային pH, հիդրոգենազների և մրջնաթթու դեհիդրոգենազների ակտիվության որոշում, ռեդօքս պոտենցիալի դերի պարզաբանում:
Օրգանական տարբեր թափոնների վերամշակում և կենսազանգվածի ու կենսավառելիքի ստացում, այն է՝ սուրճի, գարեջրի, գինու և օրգանական այլ թափոնների վերամշակում և կենսաջրածնի, կենսաէթանոլի և կենսաբութանոլի արտադրության ուսումնասիրում։
Տարբեր խմորասնկերում և բակտերիաներում օսմոսային սթրեսի ազդեցության մեխանիզմների պարզաբանում թաղանթակապ ֆերմենտների վրա։
Մրջնաթթվային (Foc) և սաթաթթվային (Dcu) տեղափոխիչների ուսումնասիրում խմորման և արտաքին տարբեր գործոնների փոփոխման պայմաններում:
Մանրէներում տարբեր կարգավորիչների (Crp, Fnr, ArcA) դերի պարզաբանում խմորման և շնչառության պայմաններում ածխածնի մեկ կամ մի քանի խառնուրդների յուրացման դեպքում միջավայրի տարբեր pH-ներում։
Մանրէներում կենսաքիմիական ուղիների ուսումնասիրում ածխածնի տարբեր աղբյուրների և դրանց խառնուրդների յուրացման, միջավայրի՝ արտաքին տարբեր գործոնների ազդեցության պայմաններում:
Բուսական ծագման միացությունների կենսաբանական ակտիվության ուսումնասիրում հակաբակտերիական ակտիվության, դրա հնարավոր մեխանիզմների ուսումնասիրում, մասնավորապես՝ բուսական ծագմամբ միացությունների ազդեցությամբ միկրոօրգանիզմների թաղանթ-ասոցացված հատկությունների ուսումնասիրում, տարբեր միկրոօրգանիզմների ֆերմենտների ակտիվության ուսումնասիրում, հակաբիոտիկ-կայուն մանրէների կիրառմամբ բուսական միացությունների հակաբիոտիկ-մոդուլացնող ակտիվության ուսումնասիրում:
Հակաօքսիդանտային և հակաբորբոքային ակտիվության և դրանց հնարավոր մեխանիզմների ուսումնասիրում, մասնավորապես՝ քիմիական տարբեր թեստերի կիրառմամբ (DPPH, FRAP, TBARs, ABTS, Գրիսի թեստ) հակաօքսիդանտության նախնական թեստավորում, բջջային հակաօքսիդանտային ակտիվության թեստավորում, տարբեր թեստ-համակարգերում բուսական միացությունների ազդեցությամբ հիմնական հակաօքսիդանտային ֆերմենտների ակտիվության և բորբոքային ցիտոկինների ուսումնասիրում:
Քաղցկեղային և նորմալ բջջային տարբեր գծերում բուսական ծագման միացությունների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրում, մասնավորապես՝ բջջատոքսիկության և միտոքոնդրիալ ակտիվության թեստավորում՝ MTT թեստով, կարցինոգենեզի գործընթացում ընդգրկված ֆերմենտների ակտիվության փոփոխության ուսումնասիրում:
Համագործակցություն
Լաբորատորիան համագործակցում է հետևյալ հաստատությունների հետ.
Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարան, Մյունխեն, Գերմանիա,
Համբուրգի տեխնիկական համալսարան, Համբուրգ, Գերմանիա,
Բեռլինի տեխնիկական համալսարան, Բեռլին, Գերմանիա,
Մարթին Լյութերի անվան Հալլե Վիտենբերգի համալսարան, Հալլե, Գերմանիա,
Կադիսի համալսարան, Կադիս, Իսպանիա,
Վալյադոլիդի համալսարան, Վալյադոլիդ, Իսպանիա,
Լոնդոնի թագավորական քոլեջ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա,
Բարիի համալսարան, Բարի, Իտալիա,
Բուրգունդիայի Ֆրանշ-Կոնտե համալսարան, Դիժոն, Ֆրանսիա,
Գդանսկի տեխնոլոգիական համալսարան, Գդանսկ, Լեհաստան,
Ֆրանսիայի ազգային գյուղատնտեսության ինստիտուտ, Նարբոն, Ֆրանսիա,
Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Փասադենա, ԱՄՆ,
Տոկիոյի գյուղատնտեսության ինստիտուտ, Տոկիո, Ճապոնիա,
Սեյֆուլինի անվան ագրոտեխնիկական համալսարան, Աստանա, Ղազախստան,
ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ,
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ,
ՀՀ ԳԱԱ Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ,
ՀՀ ԳԱԱ Գ. Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ,
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ:
Աշխատակիցներ
Թոփ 5 հրապարակումներ (Scopus, Web of Science 2018-2023)
Контакты
Լաբորատորիայի վարիչ՝
կ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Թռչունյան
Հեռ.՝ 45-35 (ներքին)
Էլհասցե՝ k.trchounian@ysu.am