- Главная
- Group
- Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա
Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա
Վերջին տասնամյակների ընթացքում նորագույն մեթոդների վրա հիմնված հնագիտական հետազոտությունները ՀՀ տարածքում հեղաշրջիչ դեր ունեցան մեր երկրի հնագույն պատմության վերակազմության գործում: Որակապես և քանակապես հարստացած աղբյուրագիտական հենքի շնորհիվ հնարավոր դարձավ նորովի մեկնաբանել հայ ժողովրդի հնագույն պատմության բազմաթիվ հարցեր: Այս համատեքստում ներկայացված թեմայի շրջանակում իրականացվում է Հայաստանի հնագիտական հուշարձանների և հնալանդշաֆտի ուսումնասիրություն, որը ներառում է դաշտային աշխատանքները, նյութի լաբորատոր մշակումը, չափագրումը և հրապարակումը: Լաբորատորիայի աշխատանքները ծավալվում են հետևյալ հիմնական ուղղություններով. Հայաստանի տարածքի բնակեցումը և դրա փուլերը, Հայաստանի տարածքում վաղ երկրագործական մշակույթի առաջացումը և տարածումը, Հայաստանի մեգալիթյան և կոթողային հուշարձանների առաջացումն ու էվոլյուցիան, Հայաստանում հին և միջնադարյան քաղաքակրթական միավորների առաջացումը և զարգացումը, թանգարանային նյութի մոնիթորինգը և հանրայնացումը: