Մագիստրոսական ծրագրի ընդունելությունն անցկացվում է երկու փուլով։ Փուլերի անցկացման ժամանակացույցը սահմանվում է ԵՊՀ ռեկտորի հրամանով։ Ընդունելության կարգի ընդհանուր դրույթները սահմանվում են ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ:
Մասնագիտական գիտելիք և իմացություն
Ծրագրի իրականացման ընթացքում ուսանողը կկարողանա.
- Պարզաբանել ԶԼՄ-ի՝ հասարակական գիտակցության և սոցիալական վարքի վրա ազդեցության մեխանիզմները, ներկայացնել ԶԼՄ-ի տեսությունների հիմնական հասկացությունները, պարզաբանել PR գործիքների տեսակները, դրանց առանձնահատկությունները։
- ԶԼՄ-ի հետ ձևավորել արդյունավետ փոխհարաբերություններ, գործնականում կիրառել մեդիայում օգտագործվող գործիքները:
- Ներկայացնել և մեկնաբանել մեդիա և տեղեկատվական իրավունքի ոլորտի օրենսդրության իրավակարգավորումները և իրավակիրառ պրակտիկայի զարգացման հեռանկարները։
- Պարզաբանել մեդիա և տեղեկատվական իրավունքի վերաբերյալ միջազգային իրավունքի աղբյուրների ու ներքին օրենսդրության միջև փոխհարաբերությունները, մեդիա և տեղեկատվական իրավունքի ոլորտում հիմնական քաղաքականությունն ու պրակտիկան:
- Մատնանշել իրավական գործնական հետազոտությունների իրականացման մեթոդները, իրավունքի համակարգի տարրերը, իրավական ակտերի համակարգը, դրանց կառուցվածքը և լուսաբանել իրավական ընդհանուր քաղաքականությունը ՀՀ-ում։
- Ներկայացնել «մինի PR-նախագիծ»՝ նախատեսվող PR ակցիաների մանրակրկիտ նկարագրության ներկայացմամբ, պատրաստել հանձնարարված թեմայի կամ իրավիճակի վերաբերյալ մամուլի հաղորդագրություն, կազմել և ներկայացնել Press-kit/պրես պանակ լրատվամիջոցների համար։
- Սոցիալական մեդիայում հրապարակել իրավաբանորեն գրագետ մամուլի հաղորդագրություններ, հատուկ հոդվածներ (positon-paper, by-liner և այլն), PR տեքստեր` կոմերցիոն և ոչ կոմերցիոն, գովազդային, թիրախային, ներքին և արտաքին լսարաններին ուղղված տեքստեր և այլն։
- Աջակցել պետական մարմիններին մեդիա և տեղեկատվական իրավունքի ոլորտի պետական քաղաքականության և ռազմավարության մշակման և իրացման, օրենդրական բարեփոխումների իրականացման գործում։
- Նախարարությունների և այլ գերատեսչությունների կազմում, ինչպես նաև մասնավոր կազմակերպություններում իրականացնել տեղեկատվության և հասարակության հետ կապերի ստորաբաժանումներին վերապահված գործառույթները։
- Աջակցել միջազգային կազմակերպություններին մեդիա և տեղեկատվական իրավունքի ոլորտի ՀՀ օրենսդրության և միջազգային լավագույն փորձի համեմատական վերլուծության, մեդիա ոլորտի բարելավման նոր հայեցակարգերի և ծրագրերի մշակման գործում։
- Վերլուծել հասարակական երևույթները իրավաբանական և օրինական դիրքերից, գնահատել դրանց դերն ու նշանակությունը սոցիալական համակարգում, կատարել դրանց իրավագիտական հետազոտություն:
- Գործնականում իրականացնել հետազոտություն` օգտագործելով արդի իրավագիտության և մեդիայի ոլորտի գործիքային միջոցները, ճիշտ ընտրել հետազոտությունների և նորմատիվ նյութի գնահատման գիտական մեթոդաբանությունը:
- Օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (էլեկտրոնային և ոչ էլեկտրոնային)։
- Պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները։
- Արդյունավետորեն պլանավորել ժամանակն ու առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները ինչպես անհատական մակարդակում, այնպես էլ խմբի կազմում գործունեություն ծավալելիս։
- Պատրաստել տեղեկատվալրատվական նյութեր՝ մամուլի ասուլիս, շնորհանդես, մամուլի հաղորդագրություն, հատուկ հոդվածներ (positon-paper, by-liner և այլն), հարցազրույցներ:
- Տրամաբանորեն հիմնավորել մեդիա/տեղեկատվական դաշտում ներկայացված տեսակետները, այդ թվում՝ բանավեճերի ընթացքում։
- Ազատորեն հաղորդակցվել օտար լեզվով։
Շրջանավարտների կարիերայի հնարավորությունները
- ՀՀ Կառավարություն (մամուլի քարտուղար, նախարարությունների հասարակության հետ կապերի ստորաբաժանման աշխատակից),
- օրենսդիր մարմին (ՀՀ Ազգային ժողով, հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության աշխատակից),
- դատական համակարգ (Բարձրագույն դատական խորհուրդ, մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության աշխատակից, մամուլի քարտուղար),
- ՀՀ դատախազություն (հասարակության հետ կապերի բաժնի աշխատակից),
- «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ (հանրային կապերի բաժնի աշխատակից),
- մեդիա և տեղեկատվական ոլորտի կազմակերպություններ, լրատվական ընկերություններ, հեռուստաընկերություններ (մեդիա փորձագետ, մեդիա վերլուծաբան, մեդիա համակարգող, հաղորդակցության (PR) մասնագետ և այլն),
- միջազգային կառույցներ (ծրագրի մեդիա համակարգող, մեդիա վերլուծաբան և այլն),
- կրթական և իրավական հետազոտական ինստիտուտներ (մեդիա և տեղեկատվական իրավունքի հետազոտող)։
Կրթությունը շարունակելու հնարավորությունները
Շրջանավարտները կարող են լրագրողի մասնագիտությամբ գործունեություն ծավալել, աշխատել հեռուստաընկերություններում, հեռահաղորդակցության և մեդիա ոլորտի կազմակերպություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգի մարմիններում, մասնավոր ընկերություններում, խորհրդատվական ընկերություններում, միջազգային կառույցներում և կազմակերպություններում, հասարակական կազմակերպություններում։
Ծրագրի շրջանավարտները հնաավորություն ունեն ուսումը շարունակելու ասպիրանտուրայում:
Ընդունելության քննության ձևաչափը` բանավոր:
«Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի ընդունելության հարցաշար
- Խոսքի ազատության իրավական կարգավորումը
- Տեղեկություն ստանալու իրավունքը, սահմանափակումները
- Տեղեկատվության աղբյուրների տեսակները. բաց և փակ (անանուն) աղբյուրներ
- Տեղեկատվության աղբյուրը բացահայտելու պահանջի իրավաչափությունը. ՀՀ օրենսդրություն և միջազգային պրակտիկա
- Խոսքի ազատությունը և ցուցմունք տալու պարտականությունը
- Տեղեկատվության ձեռքբերման թույլատրելի և անթույլատրելի մեթոդներ. էթիկայի և օրենսդրության հարաբերակցությունը
- Ապատեղեկատվություն, տեսակները
- «Լրագրողական էթիկա» հասկացությունը, հիմնական սկզբունքները
- Տեղեկատվություն ստանալու իրավունքը և այլ անձի անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիությունը հարգելը
- Խոսքի ազատությունը և ատելության խոսքի արգելքը
- Խոսքի ազատությունը և բռնության կոչի արգելքը
- Խոսքի ազատությունը և հոլոքոստի, ցեղասպանության հերքումը
- Խոսքի ազատության սահմանափակումը՝ անզգային անվտանգության ապահովման նկատառումներով
- Խոսքի ազատության սահմանափակումը՝ հանցագործությունների կանխարգելման, գործի օբյեկտիվ քննության նկատառումներով
- Խոսքի ազատությունը և անմեղության կանխավարկածը
- Խոսքի ազատության սահմանափակումը՝ անզգային անվտանգության ապահովման նկատառումներով
- Խոսքի ազատությունը և հանրային անձանց պատվի, արժանապատվության, բարի համբավի պաշտպանությունը
- Խոսքի ազատությունը և վիրավորանքը
- Խոսքի ազատությունը և զրպարտությունը
- Սոցիալական մեդիան և էթիկական հարցերը․ վիրավորանքը մեկնաբանություններում
- Երեխաների մասին հրապարակումները և լրագրողական էթիկան
- Խոսքի ազատությունը և հանրային գործիչների վերաբերյալ հրապարակումները
- Մոռացված լինելու իրավունքը և մեդիան
- Խոսքի ազատությունը և տեղեկատվական տվյալների պաշտպանությունը
- Խոսքի ազատությունը և բժշկական բնույթի տեղեկատվության բացահայտումը
- Գրագողություն կամ հեղինակային իրավունքի խախտում. լրագրողական էթիկայի և օրենսդրության հարաբերակցությունը
- Տեղեկատվական անվտանգություն
- Տեղեկատվական ահաբեկչություն, տեղեկատվական պատերազմ
- Խոսքի ազատությունը և համացանցը
- Խոսքի ազատությունը պատերազմական իրավիճակներում
- Խոսքի ազատությունը արտակարգ, ճգնաժամային իրավիճակներում
- Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը
Գրականության ցանկ
Ա․ Գրքեր
- Պետրոսյան Վ․ Գ․, ԶԼՄ ինքնակարգավորում և կարգավորում, ԵՊՀ, Երևան, 2014։
- Ղազարյան Ա․, Զեյնալյան Ա․, Զրպարտություն և վիրավորանք, Երևան, 2014։
- Դոյդոյան Շ․, Մեդիա օրենսդրություն, Երևան, 2020։
- Դոյդոյան Շ․, Տեղեկատվության ազատություն։
- Հովհաննիսյան Ա․ Ա․, Այվազյան Մ․ Գ․, Մեդիա իրավունք, Երևան, 2020։
- Ինչպես լուսաբանել երեխաներին վերաբերող հարցերը, ՄԻՊ, 2018։
- Երեխաների մասին լուսաբանման հիմնարար սկզբունքներ, ՅՈՒՆԻՍԵՖ։
Բ․ Իրավական ակտեր
- «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենք։
- Քրեական օրենսգիրք, Հոդված 163։
- ՀՀ Սահմանադրություն, հոդվածներ 42, 51։
- Եվրոպական կոնվենցիա, հոդվածներ 6, 8, 10։
- Ժնևյան կոնվենցիա։
- ՍԴՈ - 997։
- ՍԴՈ - 1234։