Ընդունելություն
«Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» մագիստրոսական ծրագրին դիմելու հնարավորություն ունեն նրանք, ովքեր՝
- ունեն առնվազն բակալավրի աստիճան,
- տիրապետում են անգլերենին և ռուսերենին,
- ունեն ժողովրդավարության և մարդու իրավունքների թեմաներին առնչվող մասնագիտական հետաքրքրություններ:
Գիտական, մասնագիտական փորձը վերոնշյալ բնագավառներում կդիտվի որպես առավելություն։
Անհրաժեշտ փաստաթղթեր
Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է էլեկտրոնային տարբերակով ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (սկանավորված)․
ա. լրացված առցանց հայտաձև,
բ. լուսանկար (3X4 չափսի),
գ․ դիպլոմ(ների) պատճեններ,
դ․ դիպլոմի միջուկ(ներ)ի պատճեն և նոտարական թարգմանությունը, եթե այն հայերենով չէ,
ե․ զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (անհրաժեշտ է ներբեռնել 1-4-րդ և 18-19-րդ էջերը),
զ․ անձնագիրը (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),
է․ ինքնակենսագրական (Curriculum Vitae),
ը․ 2 մոտիվացիոն նամակ անգլերենով՝ ընդունելության և կրթաթոշակին վերաբերող (450-600 բառ),
թ․ էսսե (Essay, 1500-2000 բառ)
ժ․ անհրաժեշտ փաստաթղթերը կցելու համար անցնել հետևյալ հղումով՝ https://regionalmaster.net/application-form/,
ի. ընդունելության ծառայությունների համար գանձվող 3000 դրամի վճարման անդորրագիրը (ԵՊՀ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 2470101276000001 հաշվեհամարին)։
Եթե փոխանցումը կատարվել է առցանց տարբերակով և անդորրագրի վրա չի երևում վճարման նպատակը և դիմորդի անուն-ազգանունը, ապա պետք է ձեռագիր ավելացնել և ուղարկել սկանավորված տարբերակը:
*ԵՊՀ 2023 թ. շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած) պետք է ներկայացնեն ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված ֆակուլտետի դեկանի կողմից, իսկ ՀՀ այլ բուհերի 2023 թ. շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած)՝ տվյալ բուհի ռեկտորի ստորագրությամբ տեղեկանք բակալավրիատի շրջանավարտ լինելու մասին, և ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված:
Արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիմորդը դիպլոմի հետ պետք է ներկայացնի նաև ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին:
Ընդունելության պահանջների և ժամկետների վերաբերյալ այլ մանրամասներ հնարավոր է գտնել այստեղ: