- Главная
- Group
- Ազգագրական և մարդաբանական հետազոտությունների լաբորատորիա
Ազգագրական և մարդաբանական հետազոտությունների լաբորատորիա
Ազգագրական և մարդաբանական հետազոտությունների լաբորատորիայի հիմնական խնդիրը ինչպես ավանդական ազգաբանական, այնպես էլ արդի մարդաբանական տարբեր հիմնախնդիրների ուսումնասիրությունն է։ Մի կողմից՝ արդիական ու կարևոր են հայոց ավանդական մշակույթի ուսումնասիրությունները նոր մոտեցմամբ, տեսական-մեթոդաբանական վերջին մշակումների կիրառմամբ, մյուս կողմից՝ ավելի կարևոր են դառնում ինքնության, սոցիալ-մշակութային փոխակերպումներով պայմանավորված զարգացումների, պատերազմի և էթնիկ հակամարտությունների մարդաբանական ուսումնասիրության ու բազմաթիվ այլ խնդիրները։ Առանձնացված և այլ խնդիրների մարդաբանական ուսումնասիրությունը կարևոր է հատկապես արդի փուլում, երբ Հայաստանի Հանրապետությունն ու հայ հասարակությունը կանգնած են լուրջ մարտահրավերների առջև, որոնց հաղթահարումը պահանջում է համալիր մոտեցումներ ու լուծումներ։ Ազգագրական և մարդաբանական այս խնդիրներն են առանձնացվում որպես լաբորատորիայի հետազոտական հարցադրումների հիմնական շրջանակ։ Հետազոտությունների արդյունքները լինելու են ոչ միայն ակադեմիական, այլև կիրառական: Դրանք ներառվելու են կրթական դասընթացներում, նպաստելու են ուսանողների հետազոտական հմտությունների ու կարողությունների զարգացմանը։