- Главная
- Group
- Կենդանիների էվոլյուցիայի և զոոնոզ հիվանդությունների ուսումնասիրության լաբորատորիա
Կենդանիների էվոլյուցիայի և զոոնոզ հիվանդությունների ուսումնասիրության լաբորատորիա
Կենդանիների էվոլյուցիայի և զոոնոզ հիվանդությունների ուսումնասիրության լաբորատորիան գործում է 1921 թվականից։ Այն հիմնադրվել է 2016 թվականին՝ նախկինում գործող Կենդանաբանության լաբորատորիայի վերաձևափոխման արդյունքում։
Լաբորատորիայի կազմում գործում է Վայրի կենդանիների հիվանդությունների և կենսանվտանգության խումբը։
Լաբորատորիայի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է՝
ողնաշարավորների ցանցային էվոլյուցայի հետազոտություններ,
կլիմայի փոփոխության ազդեցությունը կենդանիների տարածման և էկոլոգիայի վրա,
ինվազիվ և օտարածին կենդանիների որոշում և դրանց ազդեցության ռիսկերի գնահատում,
փափկամարմինների, սարդակերպերի ու որոշ միջատների բազմազանության և էկոլոգիայի ուսումնասիրություններ,
վտանգված կենդանատեսակների պահպանություն և մշտադիտարկում,
վայրի բնության մեջ զոոնոզ հիվանդությունների ուսումնասիրություն։
Լաբորատորիայում գործող հիմնական գիտական ուղղությունները
Դարևսկի մողեսների հիբրիդացման և կուսածին վերարտադրության մեխանիզմների ու դրանց էվոլյուցիոն հետևանքների ուսումնասիրություն: Չղջիկների տարբեր տեսակների միջև միջտեսակային հիբրիդացման ուսումնասիրություն:
Տարբեր կլիմայական սցենարներով որոշ տեսակների բաշխման մոդելավորում, էկոհամակարգերի խոցելիության գնահատում, պահպանության խնդիրները և ինվազիաների ռիսկերը: Օգտագործվում է հեռահար զոնդավորում և էկոլոգիական մոդելավորում՝ խոշոր կաթնասուններին սպառնացող վտանգները գնահատելու և պահպանության ռազմավարություններ մշակելու համար:
Կենդանիների տարբեր խմբերում օտարածին կենդանիների նույնականացում և ինվազիվ տեսակների ռիսկի գնահատում:
Հայաստանում փափկամարմինների, սարդերի, ցեցերի, մրջյունների, ճանճերի, զատիկների և ցիկադաների տաքսոնոմիական հետազոտությունների ընդլայնում:
CaBOL (Caucasus Barcode of Life) ծրագրի շրջանակում ողնաշարավորների, փափկամարմինների, սարդերի և միջատների ԴՆԹ-ի շտրիխ կոդավորում:
Թռչունների, վայրի խոզերի, չղջիկների, կրծողների և այլ կենդանատեսակների՝ վայրի բնության մեջ վեկտորային հիվանդությունների մշտադիտարկում:
Երկկենցաղների, սողունների և թռչունների արյան մակաբույծների, վիրուսների և սնկային հիվանդությունների ուսումնասիրություն:
Վտանգված և խոցելի տեսակների վրա մարդու ազդեցության գնահատում:
Լաբորատորիան համագործակցում է հետևյալ հաստատությունների հետ.
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ԳԿ,
ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ,
Վիեննայի բնական ռեսուրսների և կենսաբանական գիտությունների համալսարան, Ավստրիա,
Վիեննայի բժշկական համալսարան, Ավստրիա,
Վիեննայի անասնաբուժական համալսարան,
Հումբոլդտի համալսարան, Բեռլին, Գերմանիա,
Բոննի համալսարան, Մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետ, Գերմանիա,
Տարտուի համալսարան, Էստոնիա,
Տուրկուի համալսարան, Կենսաբազմազանության բաժին, Ֆինլանդիա
Պերուջայի համալսարան, Անասնաբուժության բաժին, Իտալիա,
Պրահայի Չարլզ համալսարան, Չեխիա,
Օստրավայի համալսարան, Կենսաբանության և էկոլոգիայի բաժին, Չեխիա
Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարան, Լեհաստան,
Լոդզի համալսարան, Էկոլոգիայի և ողնաշարավորների կենսաբանության բաժին, Լեհաստան,
Հաքիմ Սաբզևարիի համալսարան, Գիտության ֆակուլտետ, Իրան,
Բելգրադի բնության պատմության թանգարան, Կենսաբանության բաժին, Սերբիա,
Ալեքսանդր Կոենիգի թանգարան, Լայբնիցի կենսաբազմազանության փոփոխության վերլուծության ինստիտուտ, Գերմանիա,
Պիրենեյան էկոլոգիայի ինստիտուտ (CSIC), էկոհամակարգի վերականգնում. հարմարվողականություն գլոբալ փոփոխությանը, Իսպանիա,
Էկոլոգիայի և էվոլյուցիայի, կենսաինֆորմատիկայի և կենսաբանական գործընթացի մոդելավորման ինստիտուտ, Ռուսաստան,
Գենային կենսաբանության ինստիտուտ, Ռուսաստան,
Սանկտ Պետերբուրգի կենդանաբանության ինստիտուտ, Ռուսաստան,
Իլյայի պետական համալսարան, Վրաստան։
Աշխատակիցներ
Թոփ 5 հրապարակումներ (Scopus, Web of Science 2019-2025):
1. Ghazaryan, S., Arakelyan, M., Ghazaryan, A., Romanowski, J., Turlejski, K., & Ceryngier, P. (2024). State of knowledge of the ladybird beetle (Coleoptera, Coccinellidae) fauna of Armenia and other Transcaucasian countries, including two new country records. ZooKeys, 1221, 71
2. Arakelyan, M., Spangenberg, V., Petrosyan, V., Ryskov, A., Kolomiets, O., & Galoyan, E. (2023). Evolution of parthenogenetic reproduction in Caucasian rock lizards: a review. Current Zoology, 69(2), 128-135.
3. Arakelyan, M., Petrosyan, V., Pipoyan, S., Karagyan, G., Ghrejyan, T., Ghazaryan, A., ... & Kalashian, M. (2024). Invasive alien species of animals in Armenia. BioInvasions Record, 13(2).
4. Kosyan, A., Zamani, A., & Marusik, Y. M. (2023). Notes on Dysderidae (Arachnida, Araneae) of Armenia and Iran, with new species and records. ZooKeys, 1172, 117.
5. Arzumanyan, M., Ghrmajyan, A., Muradyan, V., Tammaru, T., & Arakelyan, M. (2023). Molluscs as bioindicators of tourism pressure on ecosystems of Dilijan National Park, Armenia. Journal of Ecotourism, 22(4), 566-577.
Контакты
Լաբորատորիայի վարիչ՝
կ․գ․դ․, պրոֆեսոր Մարինե Առաքելյան
Հեռ.՝ 45-10 (ներքին)
Էլհասցե՝ arakelyanmarine@ysu.am