

Պարսից լեզվի և գրականության ուսուցման միջազգային 5-րդ գիտաժողով
-
Պարսից լեզվի և գրականության ուսուցման միջազգային 5-րդ գիտաժողով
-
Ս․թ․ սեպտեմբերի 18-19 Երևանի պետական համալսարանի արևելագիտության ամբիոնի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կանցկացվի Պարսից լեզվի և գրականության ուսուցման միջազգային 5-րդ գիտաժողովը։ Գիտաժողովը կազմակերպվում է Քեմբրիջի համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետի հետ համագործակցությամբ։
Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ պարսից լեզվի և գրականության ուսուցման ոլորտում նորարարական մեթոդների ներկայացման համար՝ խթանելով համագործակցությունը դասախոսների և փորձագետների միջև։
Հիմք ընդունելով ուսուցման մեթոդիկաներում թվային տեխնոլոգիաների ներմուծումը՝ գիտաժողովը նաև նպատակ ունի պանելային քննարկումների ձևաչափով կազմակերպելու աշխատաժողով արհեստական բանականության կիրառման վերաբերյալ, ինչպես նաև վերլուծելու ուսուցման համակարգում առկա նոր մարտահրավերները, տեխնոլոգիաների կիրառումը և դրանց դրական ու բացասական ազդեցությունը ուսուցման մեջ։
Հիմնական խնդիրները
Նորարարական գաղափարների հետազոտություն։ Մասնակիցներին ներգրավել ակտիվ քննարկումներում, ուսումնասիրել նորարարական ուսուցման մեթոդները, մասնավորապես թվային տեխնոլոգիաների ազդեցությունը ուսուցման մեթոդների վրա։
Համագործակցության խթանում։ Խթանել գործակցային կապերը փորձագետների և դասախոսների միջև։ Քննարկել առկա մարտահրավերներն այս ոլորտում և գտնել լուծումներ։