
Հետխորհրդային հիշողությունը ճգնաժամերի և շահարկումների ժամանակ
-
Հետխորհրդային հիշողությունը ճգնաժամերի և շահարկումների ժամանակ
-
Հիշողության ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի (Memory Studies Assosiation) PoSoCoMeS (Post-Soviet and Contemporary Memory Studies) բաժինը 2026 թվականի հունվարի 22-24-ը Հայաստանում անցկացնելու է տարեկան երրորդ համաժողովը՝ «Հետխորհրդային հիշողությունը ճգնաժամերի և շահարկումների ժամանակ» խորագրով: Միջոցառումը հյուրընկալելու է Երևանի պետական համալսարանը:
Տարածաշրջանային խորը ճգնաժամերի պայմաններում ռազմական, դիվանագիտական և հումանիտար այն ուղիները, որոնցով հետսոցիալիստական համայնքները և նրանց առաջնորդները հիշում և վերաիմաստավորում են անցյալը, զգալի վերափոխումների են ենթարկվում: Հիշողությունը հետսոցիալիստական տարածքում (ինչպես ամբողջ աշխարհում այլ համատեքստերում) դինամիկ մարտադաշտ է, որտեղ պատմության մրցակցող տարբերակները պայքարում են գերիշխանության համար՝ սերտորեն կապվելով ներկայիս պատերազմների հետ:
Կոնֆերանսը հատուկ կշեշտադրի իր անցկացման վայրը՝ հավելյալ ուշադրություն հատկացնելով Հայաստանին և Հարավային Կովկասին՝ անընդհատ զարգացող հետսոցիալիստական տարածաշրջանին, որտեղ հիշողության դաշտը մնում է անընդհատ շարժման և վերափոխման վիճակում: Հայաստանը տեղահանված բնակչության հիշողություններով տոգորված երկիր է: Քսաներորդ դարասկզբին այն ապաստան է տվել Օսմանյան կայսրությունում (1915-1923) Հայոց ցեղասպանությունը վերապրած հազարավոր մարդկանց, մինչդեռ վերջին տարիներին (2020–2023 թվականներին) այն դարձել է ապաստան Արցախի ավելի քան 120000 փախստականների համար: Հարկադիր միգրացիայի մասին հիշողությունը, շարունակվող ժամանակակից ճգնաժամերի համատեքստում, նոր չափումներ է ներկայացնում այդ բնակչության առջև ծառացած առանց այն էլ բարդ մարդասիրական, զգացմունքային և իրավական մարտահրավերներին: Այս համաժողովը հրավիրում է գիտնականներին քննադատաբար ուսումնասիրելու, թե ինչպես է մշակութային հիշողությունը փոխազդում և հարաբերվում հետսոցիալիստական իմացաբանական և իրական կյանքի ճգնաժամերի, դրանք հիշելու ռազմավարությունների հետ:
Մանրամասներն՝ այստեղ: