Сентября 05, 2024 | 14:05
Наука
Исследовательская работа
Публикации и научные журналы
Статья, опубликованная в соавторстве с учёным из ЕГУ, является основой для разработки подзаконных актов
Группа армянских ученых под руководством заведующей кафедрой зоологии биологического факультета ЕГУ доктора биологических наук, профессора Марине Аракелян опубликовала в международном журнале с рейтингом Q2 «BioInvasions Records» научную статью об инвазивных видах животных Армении.
Հոդվածում ներկայացվում են օտարածին 40 տեսակի պատկանող կենդանիներ, որոնք տարբեր ժամանակներում և տարբեր վայրերից կանխամտածված ներմուծվել կամ պատահականորեն հայտնվել են Հայաստանի տարածքում։ Գիտական հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի ինվազիվ կենդանատեսակների տարածման՝ ներկայում հայտնի վայրերին, Հայաստանի կենսաբազմազանության և մարդկանց առողջության համար պոտենցիալ վտանգներին, ինչպես նաև բերվում են տեղեկություններ այդ տեսակների քանակի մասին։
Հետազոտական աշխատանքները կատարվել են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հատկացված դրամաշնորհի շրջանակում՝ «Հայաստանի վտանգված և ինվազիվ կենդանատեսակների տարածման մոդելավորումն ու համակարգումը» գիտական ծրագրով: Այդ աշխատանքների հիման վրա ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է ենթաօրենսդրական իրավական ակտեր՝ ինվազիվ տեսակների տարածվածության ուսումնասիրության, դրանց ներմուծումը սահմանափակելու, օգտագործման նկատմամբ հասարակության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ կատարելու նպատակով։
Մարինե Առաքելյանը փաստեց, որ Հայաստանի տարածքում առկա ինվազիվ կենդանիների մասին առաջին անգամ է նման համապարփակ գիտական հոդված տպագրվել։ Նախկինում նմանօրինակ հոդված է տպագրվել միայն Հայաստանի ինվազիվ բույսերի մասին:
Գիտական այս հոդվածում ներկայացված ինվազիվ կենդանատեսակների մեծամասնություն են կազմում միջատները, թեև քիչ չեն նաև ինվազիվ ձկնատեսակները, որոնցից ամուրյան նրբաձուկը ներկայում Հայաստանի առավել մեծաքանակ և արագ տարածվող տեսակներից է: Ունենալով փոքր չափսեր և անպիտան լինելով որպես սնունդ օգտագործվելու համար՝ նրբաձուկը Հայաստանի ջրակալներում այժմ գերիշխում է իր թվաքանակով՝ էկոլոգիական խորշերից դուրս մղելով տեղաբնակ ձկներին և սնվելով նրանց կերով, ձկնկիթով ու մանրաձկներով․ այն նաև տարածում է տարբեր հիվանդություններ՝ վարակելով այլ ձկնատեսակների:
ԵՊՀ գիտնականի ուսումնասիրության տիրույթում են նաև Հայաստանում ապրող միասեռ կուսածին մողեսները։ Այդ մողեսների պոպուլյացիաները ներկայացված են միայն էգերով, որոնք բազմանում են առանց արուների։ Պրոֆեսորն այս թեմայով վերջին տասը տարվա ընթացքում իր կատարած հետազոտություններն ամփոփել է 2023 թ. Q1 վարկանիշ ունեցող «Current Zoology» միջազգային հանդեսում հրապարակած «Կուսածին մողեսների էվոլյուցիան» խորագրով գիտական հոդվածում:
«Հոդվածում ներկայացրել եմ կուսածին մողեսների առաջացման դրդապատճառը՝ ընդգծելով, որ նրանք առաջանում են երկսեռ, ոչ կուսածին մողեսների խաչասերումից, երբ վերջիններս գտնվում են սրթեսային վիճակում։ Հիմնականում սթրեսային վիճակն է նպաստում կուսածին մողեսների առաջացմանը։ Հոդվածում անդրադարձել եմ նաև նրանց զարգացման տեմպին՝ նշելով, որ կուսածին մողեսները բավական արագ են բազմանում ու զարգանում»,- ասաց պրոֆեսորը՝ ընդգծելով, որ կուսածին մողեսները գենետիկորեն միանման են, ինչպես կլոնները։
Կուսածին մողեսներն առաջին անգամ հայտնաբերվել են Հայաստանում, այնուհետև դրանց այլ տեսակներ հայտնաբերվել են տարբեր երկրներում։ ԵՊՀ պրոֆեսորը արտերկրի գիտնականների հետ ուսումնասիրում է, թե ինչ մեխանիզմով են կուսածին մողեսները կարողանում բազմանալ առանց արուների, երբ մեկ կուսածին մողեսից կարող են առաջանալ բազմաթիվ կուսածին առանձնյակներ։
Ըստ Մարինե Առաքելյանի՝ խորհրդային ժամանակաշրջանում կատարված հետազոտությունների համաձայն՝ թռչունների և մկների շրջանում ևս հնարավոր է առաջացնել կուսածնություն: Ժամանակին հնդկահավերի համար արհեստականորեն առաջացրել են կուսածին առանձնյակներ, և թեպետ կաթնասունները ևս ունեն կուսածնություն ապահովող գեներ, և ձվաբջիջը կարող է ձևավորել մեկ ուրիշ նոր սաղմ, սակայն նման զարգացումների համար օրգանիզմում առկա են արգելող մեխանիզմներ:
«Մենք հիմա աշխատում ենք մի հիպոթեզի շուրջ, ըստ որի՝ բոլոր օրգանիզմներում գոյություն ունի կուսածնություն, և այն ի հայտ է գալիս, երբ ստեղծվում են անբարենպաստ պայմաններ՝ ոչ անհրաժեշտ դարձնելով արուների առկայությունը։ Արուների հետ խաչասերումը նպաստում է տարբերվող սերունդ ունենալուն, իսկ կուսածնությունը նման է կլոնավորմանը՝ բազմանում է նույն առանձնյակը»,- նշեց Մ․ Առաքելյանը։
Նշենք, որ ԵՊՀ պրոֆեսորն իր ուսումնասիրությունների շրջանակում այցելություններ է կատարել արտերկրի տարբեր համալսարաններ (Իտալիայի, Չեխիայի, Գերմանիայի, Ավստրիայի բուհեր), ինչպես նաև կատարել է դաշտային հետազոտական աշխատանքներ Վիետնամում, Մալայզիայում և Բրազիլիայում։