Сентября 20, 2024 | 11:27
Образование
Международное сотрудничество
Студенческий
Лекции, посвященные актуальным вопросам биоэтики
На факультете философии и психологии ЕГУ в рамках программы мобильности преподавателей «Эразмус+» прошёл цикл лекций «Проблемы биоэтики в сфере здравоохранения». Студенты образовательной программы «Философия» ЕГУ ознакомились с современными биоэтическими проблемами в сфере здравоохранения, моральными дилеммами и методологией их решения.

Դասախոսություններն անցկացրին ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ Լևոն Բաբաջանյանը և Լյուվենի կաթոլիկ (ֆրանկոֆոն) համալսարանի (Բելգիա) փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ակսել Գոսիերիեսը: Սա պրոֆեսորի արդեն չորրորդ այցն է ԵՊՀ, իսկ Լևոն Բաբաջանյանի հետ համատեղ դասախոսությունների երկրորդ շարքն է։
Դասախոսությունների ընթացքում քննարկվեցին պատվաստումներին, առողջապահական ռեսուրսների բաշխմանը, առողջապահության ոլորտում տարիքային խտրականությանը, բիոէթիկական և մի շարք այլ հարցերի վերաբերող խնդիրներ։

Պրոֆեսոր Գոսիերիեսը, ընդգծելով փոխանակման նմանօրինակ ծրագրերի իրականացման կարևորությունը, գոհունակություն հայտնեց դասընթացի քննարկումներին ուսանողների ակտիվ մասնակցությունից և շեշտեց, որ այն իրենց համատեղ դասախոսությունների շարքը հետագայում շարունակելու լավ խթան է։
Նշենք, որ դասախոսություններին մասնակցեցին ֆակուլտետի «Փիլիսոփայություն» կրթական ծրագրի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ։
Ըստ Լևոն Բաբաջանյանի՝ դասընթացին ուսանողների ակտիվ մասնակցությանը նպաստել է այն հանգամանքը, որ թեմաներն արդիական և մտահոգող էին, իսկ դասընթացի անցկացման ինտերակտիվ ձևը է՛լ ավելի է խթանել ուսանողների ակտիվությունը։

Դասընթացի ժամանակ դասախոսները, առաջնորդվելով քննարկումների հստակությունը և որոշակիությունը պահպանելու սկզբունքով, յուրաքանչյուր դասից առաջ ուսանողներին ներկայացրին թեմայի քննարկմանն առնչվող տեսական և մեթոդական մասը, այնուհետև մասնակիցները բաժանվեցին խմբերի, յուրաքանչյուր խմբին տրվեց մեկական թեմա։ Խմբերը թեմայի հետ կապված հստակ պնդում-դիրքորոշում հայտնեցին, այնուհետև փաստարկման միջոցով հաստատեցին հայտնված պնդման ճշմարտությունը։ Ըստ դասախոսների՝ հստակության և պարզության սկզբունքներով դասի անցկացման մեթոդը ուսանողներին ցույց տվեց, որ փիլիսոփայական կամ բարոյագիտական խնդիրները անորոշ ու խճճված երևույթների և մտքերի մասին չեն, այլ որոշակի մեթոդաբանություն կիրառելու դեպքում կարող են շատ հստակ և որոշակի լինել։
Ակսել Գոսիերիեսը և Լևոն Բաբաջանյանը կարևորեցին նմանօրինակ փոխայցերի նշանակությունը, քանի որ դրանք օգնում են ուսանողներին ծանոթանալու այլ կրթական ավանդույթներ և փորձառություն ունեցող դասախոսների դասավանդման ոճին և բովանդակությանը։
Գործընկերները հույս հայտնեցին, որ համատեղ գործունեությունը շարունակական կլինի։