Сентября 23, 2024 | 11:00
Общество
Мероприятия
Культура
ЕГУ объединяет деятелей культуры из разных стран мира
В зале Центра культуры имени Шарля Азнавура ЕГУ состоялась торжественная церемония открытия хорового исследовательского тура («Ознакомительная поездка в Армению для дирижеров и вокальных руководителей»). Цель тура – ознакомить 30 специалистов отрасли, прибывших в Армению из разных стран Европы, с армянским хоровым искусством и армянской культурой в целом.
Միջոցառումը մեկնարկեց ՀՀ օրհներգով, որը կատարեց ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախումբը։
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը նշեց, որ այսօրինակ միջոցառումների անցկացումը մշակութային փորձառություններ փոխանակելու հրաշալի հնարավորություն է։
«Երաժշտությունը թարգմանության և ավելորդ խոսքերի կարիք չունի։ Այն հնարավորություն է տալիս համախմբելու մշակութային տարբեր արժեքներ ունեցող մարդկանց, հաղորդակցվելու միմյանց հետ և ներկայացնելու սեփական մշակութային արժեքները։ Լիահույս եմ, որ այս օրերի ընթացքում կհասցնեք ծանոթանալ Հայաստանի մշակույթին և երգչախմբային արվեստին»,- ասաց պրոռեկտորը:
Շրջայցի պատասխանատու կազմակերպության՝ «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն ընդգծեց․ «Մենք համատեղ ուժերով կփորձենք արդարացնել աշխարհի տարբեր երկրներից Հայաստան եկած և հայկական երգչախմբային արվեստի պատմությամբ ու զարգացմամբ հետաքրքրված բոլոր հյուրերի սպասումները։ Վստահ եմ՝ առաջիկայում համատեղ շատ ծրագրեր կիրականացնենք՝ ուղենշելով համագործակցության նոր հեռանկարներ»։
Կարինե Դավթյանը կարևորեց Հայ մշակույթի միջազգային ասոցիացիայի և Եվրոպական երգչախմբային ասոցիացիայի համագործակցությունը հայկական մշակույթը տարբեր երկրներում լավագույնս ներկայացնելու գործում։
Արտասահմանից ժամանած 30 հյուրերից էր նաև Եվրոպական երգչախմբային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Սոնյա Գրեյները։ Նա հույս հայտնեց, որ այս միջոցառումը հետագա բազմաթիվ կարևոր ծրագրերի և համագործակցությունների սկիզբ կդառնա։
«2021 թ. ստեղծված Հայ մշակույթի միջազգային ասոցիացիան նպատակ ունի պահպանելու և տարածելու հայկական մշակույթը, խթանելու միջմշակութային համագործակցություններն ու ձևավորելու մշակութային ամուր կապեր Հայաստանի և եվրոպական տարբեր երկրների միջև»,- մատնանշեց Սոնյա Գրեյները։
Ծրագրի աջակիցներից և գործընկերներից է նաև Լիբանանի «Ֆայհա» ազգային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Պարգեւ Թասլաքեանի գլխավորությամբ։ Ըստ Պ․ Թասլաքեանի՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է, որի շրջանակում ուսումնասիրվելու է հայկական երգչախմբային արվեստը՝ հնարավորություն ընձեռելով մեր լավագույն երգչախմբերին ներգրավվելու արտասահմանյան բազմաթիվ նախագծերում։
Մյուս գործընկերոջ՝ Երգչախմբային երաժշտության միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ռուլա Աբու Բաքերը ևս բարձր գնահատեց Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությունը և հատկապես երաժշտական արվեստը աշխարհով մեկ տարածելու ջանքերը և հավելեց՝ առաջիկայում շատ ավելի մեծ ծրագրերի են սպասում։
Միջոցառմանը կատարումներով (Ա. Սպենդիարյանի «Այ Վարդ», Է. Աբրահամյանի «Իմ Արարատ») հանդես եկավ հայ օպերային երգիչ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը։ Ելույթ ունեցան նաև ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր Կարեն Սարգսյան, խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան) և պարի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Անի Հարոյան)՝ կատարելով Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետից մի հատված։
Հայկական երաժշտության պատմության և երգչախմբային արվեստի զարգացման մասին հակիրճ դասախոսություններով հանդես եկան Կարեն Սարգսյանը և «Հայաստանի երաժշտական ընկերության» նախագահ Դավիթ Ղազարյանը։
Միջոցառումն ամփոփվեց ««Unknown» kids' choir» երգչախմբի (խմբավար՝ Լիլիթ Եդիգարյան) կատարումներով:
Նշենք, որ ծրագրի գլխավոր աջակիցներից է ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը:
Հետազոտական շրջայցն անցկացվելու է սեպտեմբերի 21-25-ը, որի ընթացքում նախատեսվում են համերգներ, դասախոսություններ և այցելություններ Մատենադարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանք, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։