Октября 04, 2024 | 15:59
Наука
Партнеры
Международное сотрудничество
«Роль институциональных исследований в процессах стратегического планирования». Курс переподготовки и семинар в Ольденбурге
Делегация ЕГУ приняла участие в курсе переподготовки и семинаре в Ольденбургском университете (Германия) в рамках проекта «KPI4HE», что дало возможность узнать о роли институциональных исследований университетов ЕС в процессах стратегического планирования, которые способствуют повышению эффективности ключевых показателей деятельности вузов.
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) ծրագիրը նպատակ ունի բարելավելու բարձրագույն կրթության համակարգի կառավարումն ու համալսարանների ռազմավարական պլանավորումը, որոնք նպաստելու են որակյալ ու ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթությանը Հայաստանում՝ բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) մշակման և ներդրման, ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի զարգացման ու պլանավորման ծառայությունների գործարկման և հաստատությունների հավատարմագրման պետական չափանիշների վերանայման միջոցներով՝ համաձայն ԳԱՑԱՇ-ի:
Նախագծի շրջանակում Գերմանիայի Օլդենբուրգի համալսարանում տեղի ունեցած վերապատրաստման դասընթացին մասնակցել է հայաստանյան բուհերի 43 ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը։ Դասընթացը վարել են նախագծի գործընկերներ Օլդենբուրգի, Դրեզդենի տեխնիկական (Գերմանիա) և Ջենովայի համալսարանների (Իտալիա) դասախոսներն ու փորձագետները։ ԵՊՀ պատվիրակության կազմում են եղել ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանը, Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը, Դրամաշնորհների բաժնի վարիչ, նախագծի համահամակարգող Արսեն Ապրոյանը, ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը։
Մասնակցել են տնօրեններ, պրոռեկտորներ և ներկայացուցիչներ գործընկեր բուհերից և կազմակերպություններից՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտից, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Եվրասիա միջազգային համալսարանից, Հյուսիսային համալսարանից, Գավառի պետական համալսարանից, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնից, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության կոմիտեից, «Կրթության քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն» ՀԿ-ից։
Միջոցառումներին հրավիրված է եղել նաև ՀՀ կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը և Միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար Լիանա Վարդանյանը։
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը նշեց, որ այցելությունը հնարավորություն տվեց նախևառաջ ծանոթանալու գործընկեր բուհերի փորձին, ընդ որում՝ ոչ միայն ԳԱՑ-երի համակարգին, այլև ֆինանսական, կրթական, գիտահետազոտական և այլ ուղղություններին առնչվող գործընթացներին։
«Բացի դրանից՝ այս ծրագիրն իրականացվում է ԵՊՀ առաջնորդությամբ, իսկ նման հանդիպումները մշտապես օգտակար են ավելի հստակ պատկերացնելու հետագա անելիքներն ու ճշգրտումներ մտցնելու, թե, ի վերջո, արդյունքում համալսարանն ինչ դրական տեղաշարժ կարող է արձանագրել։
Թեև ծրագիրը վերաբերում է ազգային մակարդակում ԳԱՑ-երի համակարգի ներդրմանը, այնուամենայնիվ, այն երկու հիմնական տրամաբանություն ունի՝ ընդհանուրից մասնավոր և մասնավորից ընդհանուր, այսինքն՝ ազգային մակարդակից ինչ է մասնավորեցվում կոնկրետ բուհի պարագայում և հակառակը՝ բուհը, իր պրակտիկայից ելնելով, ինչ է առաջարկում ազգային մակարդակին որպես ձևակերպում արդյունքները չափելու ու դրանք ճիշտ գնահատելու համար։
Այս համատեքստում Օլդենբուրգում տեղի ունեցած հանդիպումը կարևոր էր ծրագրի հետագա գործողությունները պլանավորելու և անելիքների հստակեցման տեսանկյունից։ Ծրագրի շրջանակում սահմանելով բուհի առաջնահերթությունները, ռազմավարական պլանավորման գործընթացի իրականացմանը զուգահեռ, ընդլայնվում են բուհի ցուցանիշների արդյունավետության բարձրացման հնարավորությունները»,- նշեց ԵՊՀ պրոռեկտորը։