Октября 09, 2024 | 16:25
Партнеры
Международное сотрудничество
Мероприятия
Представители европейских университетов обсуждают расширение партнёрских связей в ЕГУ
В Ереванском государственном университете приняли представителей более десяти европейских университетов, принимающих участие в международном семинаре на тему «Интернационализация и межкультурная коммуникация». Участники семинара, проходящего в рамках программы «Эразмус+», представят свой опыт процесса интернационализации, обсудят существующие проблемы и перспективы развития сферы.
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը միջոցառման բացման արարողությանը ներկայացրեց աշխարհի համալսարանների վարկանիշային սանդղակում ԵՊՀ ունեցած բարձր վարկանիշը, ինչպես նաև առանձին-առանձին ընդգծեց Եվրոպայի և Արևմտյան Ասիայի համալսարանների շարքում ԵՊՀ-ի բարձր դիրքը։
Ա. Մարգարովն անդրադարձավ նաև ԵՊՀ կրթական ծրագրերին՝ նշելով, որ համալսարանն իրականացնում է կրկնակի դիպլոմի մագիստրոսական շուրջ 12 ծրագրեր արտերկրի գործընկեր բուհերի հետ։ Կարևորելով բակալավրիատի ու մագիստրոսական կրթական ծրագրերը, որոնք կազմակերպվում են անգլերենով, շեշտեց նաև դոկտորական կրթության հնարավորությունները՝ ներկայացնելով ԵՊՀ հետազոտողների գիտական հրատարակումների նշանակալի թիվը։
«Էրազմուս+» շարժունության ծրագրի ներկայացուցիչ Արփինե Ջրաղացպանյանը, բարձր գնահատելով ԵՊՀ-ի նախաձեռնությունը նմանօրինակ աշխատաժողովի կազմակերպման գործում, հույս հայտնեց, որ արտերկրի համալսարանների ու ԵՊՀ ներկայացուցիչները արդյունավետ համագործակցային շաբաթ կունենան:
«Հայաստանում ունենք հինգ տասնյակից ավելի բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնց մեջ ԵՊՀ-ն ամենամեծն է և միջազգային ակտիվ համագործակցություն է ծավալում հատկապես «Էրազմուս+» ծրագրի շրջանակում»,- ասաց նա՝ հավելելով, որ աշխատաժողովի շրջանակում ջանքերը կուղղվեն գործակցային նոր ուղիների ստեղծմանն ու ամրապնդմանը։
Արփինե Ջրաղացպանյանը, կարևորելով «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողությունների ծրագրով ԵՊՀ-ի և արտերկրի բուհերի համագործակցությունը, միաժամանակ նշեց, որ գործակցային ուղիները բավականին լայն են՝ հիշատակելով նաև «Էրազմուս+»-ի «Ժան Մոնե գործողությունները», ինչի շրջանակում աշխատաժողովին ներկա հյուրերը ևս կարող են գործակցել։
Մեկշաբաթյա աշխատաժողովի ընթացքում ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը կշարունակի արտերկրի համալսարանների ներկայացուցիչներին ավելի մանրամասն ծանոթացնել ԵՊՀ-ում գործող կրթական ծրագրերին, գիտության տարբեր բնագավառներում համալսարանի ունեցած ձեռքբերումներին, ԵՊՀ կրկնակի դիպլոմի ծրագրերին, մարտահրավերներին ու հնարավորություններին, ինչպես նաև Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի աշխատանքներին ու «Էրազմուս+» ծրագրի փորձառությանը (ԵՊՀ-ի և գործընկեր բուհերի միջև)։
Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից ժամանած հյուրերը ներկայացնելու են իրենց համալսարանների կրթական ծրագրերը՝ մատնանշելով արտերկրի ուսանողների համար սահմանված ընդունելության կարգն ու հնարավորությունները։ Նրանց համար նախատեսված են այցեր ԵՊՀ տարբեր ֆակուլտետներ՝ ներկայացնելու համագործակցության իրենց առաջարկները։
Նշենք, որ աշխատաժողովի շրջանակում հյուրերն այցելում են նաև պատմամշակութային վայրեր, այդ թվում՝ ԵՊՀ պրոֆեսոր Լ.Ղարիբջանյանի անվան պատմության թանգարան, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Գառնիի տաճար, Գեղարդի վանք։
ԵՊՀ ժամանած հյուրերը ներկայացնում են Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանը, Բոլոնիայի համալսարանը, Միջազգային Հելենիկ համալսարանը, Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանը, Սաարլանդի համալսարանը, Գրայֆսվալդի համալսարանը, Չիետի-Պեսկարայի համալսարանը, Պալացկի համալսարանը, Պոլ Վալերի Մոնպելյե համալսարանը, Բուրգունդիայի Ֆրանշ-Կոնտե համալսարանը։