Октября 08, 2024 | 15:17
Наука
Конференции
Образование
Профессор Гейдельбергского университета Бернд Браун прочитал лекцию в ЕГУ
Историк и политолог, активный член Социал-демократической партии Германии, автор многих научных публикаций, исполнительный директор фонда «Дом-музей Фридриха Эберта», преподаватель и почётный профессор Гейдельбергского университета Бернд Браун прочитал лекцию «Южный Кавказ в контексте внешней политики Германии» в зале имени Палеанов ЕГУ. Целью лекции было представить армяно-германские научные и образовательные связи, указав на перспективы развития отношений сотрудничества между учебными заведениями двух стран.

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ հայագիտական հետազոտութունների ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսյանը: Նա նշեց, որ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) և գերմանական տարբեր կառույցների միջև գործակցությունն արդեն իսկ ավադույթ է դարձել։

«Մենք համագործակցում ենք գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամների հետ: Տարբեր ժամանակաշրջաններում ՀՀԻ-ի հյուրերն են եղել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, գերմանացի մի շարք այլ հասարակական և քաղաքական գործիչներ: Մեծ է նաև Բերնդ Բրաունի ներդրումը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում»,- ընդգծեց Վահրամ Պետրոսյանը:
Դասախոսության ընթացքում պրոֆեսորը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարեց Արցախյան հարցում ԳԴՀ պաշտոնական դիրքորոշմանն ու հասարակական ընկալումներին, ԳԴՀ-ում թուրքական լոբբինգին և թուրքական համայնքի համապատասխան կառույցների գործունեությանը։

Պրոֆեսորը խոսեց նաև հայ-գերմանական հարաբերությունների զարգացման հեռանկարների, առկա ձեռքբերումների և հնարավորությունների մասին:
Հարկ է նշել, որ պրոֆեսոր Բերնդ Բրաունը բազմիցս այցելել է Հայաստան։ Գերմանիայում նա հանդես է եկել գերմանական լայն հասարակությանն իրազեկելու տարաբնույթ նախաձեռնություններով․ 2015 թվականից առ այսօր՝ նա Հայդելբերգում պարբերաբար կազմակերպում է Հայաստանին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ։