Октября 07, 2024 | 17:05
Партнеры
Образование
Основная тема лекции – роль защиты конкуренции в регулировании рынка
В рамках сотрудничества Центра выпускников и карьеры ЕГУ, кафедры актуарной и финансовой математики факультета математики и механики ЕГУ и Комиссии по защите конкуренции РА для студентов была организована лекция на тему «Правила честной игры: роль защиты конкуренции в регулировании рынка».
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Մարկոսյանը ներկայացրեց բանախոսություն, որի շրջանակում ուսանողները ծանոթացան Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կարգավիճակին և գործառույթներին, մրցակցային իրավախախտումներին և դրանց դեմ պայքարի միջոցներին։
Ուսանողներին ներկայացվեցին նաև մրցակցային իրավունքում մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությունը, մտավոր սեփականության պաշտպանության նախադրյալներն ու առանձնահատկությունները։
ԵՊՀ ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Կարինե Ավետիսյանն ընդգծեց նմանօրինակ ծրագրերի կարևորությունը՝ նշելով․ «Շատ կարևոր է պարբերաբար պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների հետ ուսանողների հանդիպումների անցկացումը, քանի որ համալսարանում պետական մարմինների գործառույթների մասին ստացած ուսանողների տեսական գիտելիքները ամրապնդվում են բանախոսների ներկայացրած պրակտիկ օրինակներով։ Նմանօրինակ հանդիպումները լինելու են շարունակական, որպեսզի ուսանողների ստացած հմտությունները լինեն ամբողջական և պրակտիկ»։
ԵՊՀ ուսանող Մարգարիտա Ղազարյանը շեշտեց դասախոսության արդյունավետությունը. «Թեման արդիական է և հետաքրքիր։ Նմանօրինակ հանդիպումների շնորհիվ մասնակիցներն է՛լ ավելի լավ պատկերացում են կազմում ոչ միայն հանձնաժողովի գործունեության մասին, այլ նաև ծանոթանում են իրենց իրավունքներին մրցակցության պաշտպանության ոլորտում։ Որպես ապագա իրավաբան՝ կարևորում եմ հանձնաժողովի աշխատանքի իրավական բաղադրիչներին ծանոթանալու հնարավորությունները»։
Հանդիպման ավարտին բանախոսը պատասխանեց նաև ուսանողների հարցերին։