Октября 21, 2024 | 11:36
Мероприятия
Культура
Университет - перекрёсток разных культур. В ЕГУ прошел иберо-американский фестиваль-экспо
В рамках сотрудничества Центра культуры имени Шарля Азнавура ЕГУ и кафедры романской филологии в ЕГУ прошел иберо-американский фестиваль-экспо, целью которого является содействие распространению испанского языка и культуры испаноязычных стран в Армении.
Երևանի պետական համալսարանում 1991 թվականից դասավանդվում է իսպաներեն։ Այս տարիների ընթացքում ձևավորվել են լեզվի դասավանդման հարուստ ավանդույթներ, իսկ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնը դարձել է իսպանագիտական ուսումնասիրությունների կարևոր կենտրոն, որտեղ հաջողությամբ իրականացվում են տարբեր կրթական ծրագրեր։
Մշակութային միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը։ Կարևորելով ԵՊՀ-ի՝ իսպաներենի և իսպանալեզու մշակույթի ուսումնասիրության երկարատև և հարուստ փորձը՝ նա ասաց․ «Հատկանշական է, որ հենց ԵՊՀ-ն է մշակութային այս միջոցառման անցկացման վայրը։ Համալսարանում մենք ոչ միայն ուսումնասիրում և դասավանդում ենք իսպաներեն, այլև ամրապնդում ենք իսպանալեզու աշխարհի հետ մշակութային և ակադեմիական կապերը։ Այսօրինակ միջոցառումները բացառիկ կարևորություն ունեն, քանի որ դրանք հնարավորություն են տալիս վերանալու տարածությունից, սահմաններից՝ միանալով մշակույթով։ Մշակույթը, լինելով մարդու երևակայության լավագույն դրսևորումներից մեկը, միավորում է մեզ՝ անկախ մեր միջև եղած տարբերություններից։ Իբերոամերիկյան մշակույթը համաշխարհային մշակույթի կարևորագույն բաղադրիչներից մեկն է և ունի հարուստ ավանդույթներ, ստեղծագործական ձեռքբերումներ՝ գրականությունից մինչև երաժշտություն, պարարվեստից մինչև ճարտարապետություն»։
ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հասմիկ Բաղդասարյանը նշեց, որ այս նախաձեռնությունը Հայաստանում առաջին անգամ է իրականացվում: Այսօրինակ միջոցառում անցկացնելու գաղափար առաջացել է Հայաստանում իսպանախոս երկրների ներկայացուցիչների, մասնավորապես Իսպանիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյի և ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցչության գործերի ժամանակավոր հավատարմատար Սանդրա Սանտանայի հետ հանդիպում-քննարկումների ժամանակ:
«Իբերոամերիկյան փառատոնի նպատակը իսպաներենի և իսպանախոս երկրների մշակույթի տարածումն է, իսպանախոս աշխարհի միասնությունը, համերաշխությունը, մշակութային բազմազանությունը ներկայացնելը: Այսօրինակ միջոցառումները հնարավորություն են ընձեռում առավել մանրամասնորեն ծանոթանալու իսպանական երկրներին, ներկայացնելու այդ երկրների առանձնահատկությունները»,- նշեց Հասմիկ Բաղդասարյանը:
ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Գոնզալեզ Ալեմանը արժևորեց միջոցառման կազմակերպումն ու անցկացումը՝ նշելով, որ իրենց համար հոկտեմբերը խորհրդանշական ամիս է։
«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Երևանի պետական համալսարանում և մասնակցել այս կարևոր միջոցառմանը։ Ուրախ եմ, որ այսօրինակ միջոցառում է կազմակերպվել, որն այսուհետ կլինի շարունակական։ Որպես Արգենտինայի քաղաքացի՝ ինձ համար մեծ հպարտություն է, երբ տեսնում եմ, որ այսքան երիտասարդներ սովորում են իսպաներեն, և լեզուն ընտրել են որպես ուսումնասիրության և մասնագիտական առարկա։ Նաև նշեմ, որ իբերոամերիկյան փառատոնի համար ավելի լավ ամիս, քան հոկտեմբերն է, չէր կարող ընտրվել, քանի որ այն մեզ համար մեծ նշանակություն ունեցող ամիս է․ հենց հոկտեմբերին են իսպանացի թագավորները հասել Հարավային Ամերիկա մայրացամաք։ Հուսով եմ, որ հաջորդիվ կայանալիք իբերոամերիկյան փառատոները նույնպես տեղի կունենան հոկտեմբերին»,- ընդգծեց դեսպանը։
Ելույթներով հանդես եկան նաև Քրիստինա Կոնեսա Սանչոն և Սանդրա Սանտանան։ Նրանք ևս կարևորեցին համագործակցության արդյունքում կյանքի կոչված նախաձեռնությունը։
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կետրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, որը մեծ ներդրում ուներ միջոցառման կազմակերպման գործում, շեշտեց, միջոցառումը հնարավորություն է ընձեռում ներկայացնելու տարբեր երկրների մշակույթը երգերի, պարերի, պատմությունների և տեղեկությունների միջոցով։
Փառատոնի առաջին հատվածում ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի ուսանողները ներկայացրին իբերոամերիկյան փառատոնի մասնակից երեք երկրների (Իսպանիա, Արգենտինա և Դոմինիկյան Հանրապետություն) քաղաքակրթությունը, մշակույթը, այդ երկրների մասին պատմություններ և հետաքրքրաշարժ տեղեկություններ:
Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող ուսանող Մելինե Խումալյանը, պատմելով երկրի ազգային արժեքների մասին, ասաց. «Մենք ներկայացնում ենք երկրի մշակութային կարևոր առանձնահատկությունները, խորհրդանիշները, օրինակ՝ Լարիմար քարը, որը հանդիպում է Դոմինիկյան Հանրապետության հարավարևելյան շրջանում: Այն համարվում է աշխարհում անծանոթ և եզակի գանձ: Այս շրջանում կարելի է տեսնել ազգային ինքնությունը խորհրդանշող անդեմ, և դոմինիկյան կառնավալին բնորոշող տիկնիկները»:
Իբերոամերիկյան փառատոնում Արգենտինան որպես զբոսաշրջային երկիր ներկայացնող ԵԼՀ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներից Շուշան Ալեքսանյանը նշեց, որ իրենք պատմում են «Work and travel» ծրագրի մասին, մասնավորապես այն, որ երկրում հնարավոր է միաժամանակ և՛ աշխատել, և՛ ճանապարհորդել։
Իսպանիան ներկայացնող ուսանողներն աջակցում էին Քրիստինա Կոնեսային․ նա պատրաստել էր նվերներ այն մասնակիցների համար, որոնք ճիշտ էին պատասխանում Իսպանիային վերաբերող տարբեր հարցերի։
Փառատոնի տեղեկատվական մասին հաջորդեց մշակութայինը, որի շրջանակում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի խմբերը՝ երգչախումբը, «YSU Band»-ը, աղջիկների պարային համույթը, հանդես եկան համերգային ծրագրով՝ կատարելով մասնակից երկրների ազգային երգերն ու պարերը:
Ռոմանական բանասիրության ամբիոնի ուսանողները, ներկայացնելով մասնակից երկրների մասին պատմող հոլովակներ, պատմեցին հետաքրքիր փաստեր։ Հնչած իսպանական գեղեցիկ բանաստեղծություններին հաջորդեցին «Սևիլյանաս», «Դոմինիկյան բաչատա», «Արգենտինական տանգո» պարերը, ազգային երգեր, որոնց ականատեսն ու ունկնդիրը եղան այս երկրների մշակույթով հետաքրքրված մասնակիցներն ու հյուրերը:
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կետրոնի սաները, անցնելով վերապատրաստման դասընթաց, լավագույնս ներկայացրին իսպանական երգերն ու պարերը։ Բացի դրանից՝ նրանք ներկաներին յուրահատուկ անակնկալ մատուցեցին․ միջոցառման ժամանակ կենտրոնի երգչախումբը (խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան, գեղարվեստական ղեկավար՝ Հայաստանի վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան) կատարեց Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը։
Հավելենք, որ միջոցառմանը ներկա էին դեսպանատան աշխատակիցներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և այլ հյուրեր։