Января 09, 2025 | 12:45
Наука
Исследовательская работа
Конкурсы
Будут изучаться возбудители болезней, передающихся человеку от диких млекопитающих
Возбудители новых болезней могут передаваться человеку от синантропных млекопитающих, живущих рядом с людьми. Для борьбы с этим явлением необходимо в первую очередь изучить, носителями и переносчиками каких болезней являются эти млекопитающие. Представленная проблема входит в сферу исследований доцента факультета биологии Астхик Казарян.
Աստղիկ Ղազարյանի «Հայաստանի քաղաքներում սինանտրոպ վայրի կաթնասունները՝ որպես նոր հիվանդությունների հարուցիչների կրողներ» վերտառությամբ գիտական նախագիծն արժանացել է ֆինանսավորման ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Հեռանկարային ուղղություններով հետազոտական նախագծեր-2024» մրցույթում:
- Տիկի՛ն Ղազարյան, որո՞նք են սինանտրոպ վայրի կաթնասունները և ինչու՞ են դիտարկվում որպես նոր հիվանդությունների հարուցիչակիրներ:
- Սինանտրոպ են կոչվում այն կաթնասունները, որոնք հարմարվել են մարդկանց հետ և մարդկային բնակավայրերում ապրելուն։ Ապրելով մարդկանց կողքին՝ նրանք կարող են վարակվել մարդկային հիվանդություններով. հնարավոր է՝ տվյալ հիվանդության հարուցիչը, մուտացիայի ենթարկվելով, արդեն ձևափոխված փոխանցվի մարդուն։ Կամ՝ որոշ կաթնասուններ պարզապես տարածում են իրենց և այլ կենդանիներից իրենց անցած հարուցիչներ։
Վայրի կաթնասունների կենսաբանությունը, վարքագծային առանձնահատկությունները, գենետիկական բազմազանությունը և նրանց մակաբույծները մեր ուսումնասիրության առարկան են տարիներ շարունակ: Այժմ մեր հետազոտության նպատակն է պարզել, թե ինչ հիվանդությունների հարուցիչներ են կրում ՀՀ երկու մեծ քաղաքների՝ Երևանի և Դիլիջանի սինանտրոպ տեսակները։ Հասկանալով այդ՝ կփորձենք պայքարել դրանց դեմ։
- Ինչո՞վ է պայմանավորված Դիլիջանի և Երևանի՝ որպես հետազոտության իրականացման վայրի ընտրությունը:
- Ընտրվել են 2 մեծ քաղաքներ՝ անտառային լանդշաֆտում տեղակայված Դիլիջանը և տափաստանային Երևանը։ Երևանում է կենտրոնացած ՀՀ բնակչության մեծ մասը։ Տարբեր շրջաններից դեպի Երևան մարդկային հոսքն անընդհատ է: Բացի այդ՝ տարեկան մեծ թվով տուրիստներ, նրանց հետ երբեմն որոշ կենդանիներ այցելում են Երևան։ Դիլիջանը ևս տուրիստական քաղաք է: Տարբեր էկոլոգիական պայմաններում սինանտրոպ տեսակների բազմազանությունը ևս տարբեր է, ուստի 2 խոշոր տուրիստական քաղաքների և տարբեր էկոլոգիական պայմանների առկայության դեպքում ակնկալում ենք ստանալ առանձնահատուկ տվյալներ։
- Ինչպե՞ս եք հասանելի դարձնելու Ձեր հետազոտության արդյունքները իրավասու մարմիններին:
- Վայրի բնությունից կենդանի որսալու համար հատուկ թույլտվություն ենք ստանում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից. որսի արդյունքում ստացված տվյալների վերաբերյալ հաշվետվություն ենք ներկայացնում տարեվերջում։ Հարուցիչների վերաբերյալ առանձնահատուկ տվյալները անհրաժեշտության դեպքում կներկայացվեն նաև ՀՀ առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ (Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն):
Գիտահետազոտական խմբում ընդգրկված են ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի աշխատակիցներ Աստղիկ Ղազարյանը, Հայրապետյան Տիգրանը, Հարությունյան Թեհմինեն, Ելաբեկյան Օֆիկը և ամբիոնի ասպիրանտ Հարության Տաթևիկը։ Մասնակիցներից յուրաքանչյուրն ունի իր հստակ գործառույթը։ Ենթապայմանագրային հիմունքով գիտահետազոտական խմբում են նաև ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կենդանաբանության լաբորատորիայի գիտաշխատող Գեորգի Պապովը և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակից Օլեգ Շերբակովը։
Գիտական ամսագրերում լույս կտեսնի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ առնվազն 4 հոդված, որոնցից 2-ը՝ Q1 քառորդին համարժեք SJR ինդեքս (SCImago Journal Rank Indicator) ունեցող ամսագրում։