Апреля 25, 2025 | 16:10
Наука
Образование
Международное сотрудничество
Новые способы использования мембран. Лекция профессора Войцеха Куявского в ЕГУ
Биологический факультет Ереванского государственного университета посетил заведующий кафедрой физической химии и физической химии полимеров Университета Николая Коперника в Торуни (Польша) профессор Войцех Куявский. Профессор прочитал лекцию на тему «Размышления о методах мембранного разделения», представив свой опыт в области технологий изготовления мембран и их применения.

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագրի» շրջանակում համալսարան այցելած պրոֆեսոր Կույավսկին դասախոսության ընթացքում ներկայացրեց ֆիզիկական քիմիայի այն ոլորտը, որի շրջանակում ուսումնասիրվում է թաղանթների միջոցով բազմաբաղադրիչ համակարգերում որոշակի նյութերի առանձնացումը։ Նրա խոսքով՝ թաղանթների կիրառման հնարավորությունները բազմաշերտ են՝ սկսած խմելու ջրի մաքրումից մինչև բժշկության ոլորտում արհեստական երիկամների կիրառություն։
«Թաղանթները այսօր օգտագործվում են ոչ միայն ջրերի մաքրման կամ կաթնարդյունաբերության ոլորտում սպիտակուցների տարանջատման համար, այլև բժշկության մեջ՝ հեմոդիալիզի կամ թթվածնային սարքերում։ Դրանք արդյունավետ կիրառվել են «COVID-19» համաճարակի ժամանակաշրջանում»,- ասաց պրոֆեսորը։

Նա հատկապես կարևորեց թաղանթների պատրաստման տեխնոլոգիաները, դրանց կառուցվածքի և հատկությունների հետազոտման մեթոդները, ինչպես նաև օգտագործման ոլորտների համապարփակ վերլուծությունը։ Պրոֆեսոր Կույավսկին ընդգծեց նաև գիտության մեջ «բաց մտածողության» կարևորությունը՝ նշելով, որ ներկայիս գիտական աշխարհում առանց սահմանափակումների մտածելու ունակությունը և լեզվական հմտությունները, հատկապես՝ անգլերենի իմացությունը, առանցքային են միջազգային համագործակցության և գիտական առաջընթացի համար։
«Երիտասարդ գիտնականների համար շատ կարևոր է մասնակցությունը տարատեսակ ծրագրերի, ինչպես նաև այլ մշակույթների կրող և տարբեր մտածողություն ունեցող մարդկանց հետ հանդիպումները, ինչը զարգացնում է աշխարհայացքը և խթանում նորարարական գաղափարների առաջացումը»,- շեշտեց նա։
Պրոֆեսոր Կույավսկին արդեն երրորդ անգամ է Հայաստանում։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր այցի ընթացքում ինքն ավելի է համոզվում, որ հայերը հյուրընկալ և ջերմ մարդիկ են։ Նա վստահեցրեց, որ պատրաստ է շարունակելու համագործակցությունը ԵՊՀ գիտական համայնքի հետ և նշեց, որ ԵՊՀ կենսաբանության և քիմիայի ֆակուլտետների հետ արդեն իսկ կատարվում են համատեղ հետազոտություններ՝ կապված կենսածին նանոմասնիկների ֆիզիկաքիմիական վերլուծության հետ։ Մեկ համատեղ նախագիծ արդեն իրականացվել է, իսկ երկրորդի շուրջ աշխատանքները ընթացքի մեջ են։

«Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր-2024» մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված նախագծերից մեկի ղեկավար, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Լիլիթ Գաբրիելյանը հավելեց․ «Պրոֆեսոր Կույավսկու հետ ծանոթացել եմ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում դեռ հինգ տարի առաջ, և մինչ այժմ շարունակում ենք համագործակցել․ մեկ համատեղ հոդված ենք հրապարակել և տարիների ընթացքում հասունացրել համատեղ նախագիծ իրականացնելու գաղափարը։ Այնպես եղավ, որ երբ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն նախաձեռնեց կին գիտնականների առաջխաղացմանը նպաստող ծրագիր, մենք առաջարկեցինք պրոֆեսոր Կույավսկուն դառնալ այդ ծրագրի շրջանակում մեր ներկայացրած նախագծի օտարերկրյա գործընկերը։ Թեմայի ընտրությունը մերն էր, սակայն ի զարմանս մեզ՝ այն պրոֆեսորին նույնպես հետաքրքրեց՝ չնայած, որ այս ուղղությունը նախկինում նրա հետաքրքրության շրջանակում չի եղել։ Պրոֆեսորն առաջարկեց մեզ կենսածին նանոմասնիկների բաժանման համար օգտագործվել թաղանթային բաժանման մեթոդները` ապահովելով նոր պատկերացումներ նանոմասնիկների չափսերի և հատկությունների միջև կապի մասին»։