Марта 16, 2023 | 20:12
Образование
Наука
Подведены итоги республического этапа предметной олимпиады «История»
Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցած 114 աշակերտներից մրցանակների արժանացան 35-ը:
Օլիմպիադայի մեկնարկից առաջ ողջունելով մասնակիցներին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետի հիմնադրման պատմությունն ու ներկայիս գործունեությունը: Նա հույս հայտնեց, որ մրցույթի մասնակիցներից շատերը կդառնան ֆակուլտետի ուսանողներ:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դոցենտ, պատմության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Միքայել Մալխասյանը մրցույթի ավարտին ներկայացրեց արդյունքները և նշեց, որ 114 մասնակիցներից 7-ն արժանացել են առաջին, 7-ը` երկրորդ, 9-ը` երրորդ կարգի դիպլոմների, 12-ը` գովասանագրերի։ Ընդ որում, մրցանակակիրները ՀՀ բոլոր մարզերից, Երևանից և Արցախից են:
Օլիմպիադայի մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայագրեր և հայագիտական գրքեր, իսկ հաղթողներին ու լավագույն արդյունքներ գրանցածներին տրվելու են դիպլոմներ և գովասանագրեր:
Հավելենք, որ պատմության օլիմպիադան հինգ տարի անընդմեջ անցկացվում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, որի կազմակերպական աշխատանքներին ակտիվորեն մասնակցում է նաև ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը։ Մրցութային հանձնաժողովի անդամներ Միքայել Մալխասյանը, Հայկ Մխոյանը, Տիգրան Ղանալանյանը և Տիգրան Գևորգյանը համալսարանականներ են։