«ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2022-2023 թթ․ ուստարվա ընդունելության գործընթացը:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՏԻՎ Է»․ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՄԵՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի շրջանավարտ Մերի Հարությունյանի հետ զրուցել ենք համալսարանական վեց տարիների, մասնագիտական կարողությունների և հմտությունների ձեռքբերման, թարգմանչի աշխատանքի առանձնահատկությունների և այլ հարցերի շուրջ։
ԵՊՀ-ՈՒՄ ԿՈՐԵԵՐԵՆ Է ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ՋՈՆ ՄՈՒՆԻՆ. ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԸ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Ջոն Մունին 2020 թվականի սեպտեմբերից դասավանդում է կորեերեն։ Դասախոսի հետ զրուցել ենք համալսարանում ծավալած գործունեության, կրթական միջավայրի և այլ հարցերի շուրջ։
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԵՑԻ ՆՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԿԱՐՈՂԱՑԱ ՀԱՍՆԵԼ ԴՐԱՆՑ». ԻՐԻՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ Շարունակելով ԵՊՀ շրջանավարտների հետ հարցազրույցների շարքը՝ այս անգամ զրուցել ենք պատմության ֆակուլտետի շրջանավարտ Իրինա Բադալյանի հետ։ Իրինան պատմել է ԵՊՀ-ում անցկացրած տարիների, համալսարանի ընձեռած հնարավորությունների, ուսանողական ակտիվ կյանքի և ապագայի պլանների մասին:
ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՌԵԿՏՈՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կազմակերպվեց հանդիպում հայազգի գիտնական, տնտեսագետ, ֆիզիկոս, Ռուսական տնտեսագիտական դպրոցի (РЭШ) ռեկտոր Ռուբեն Սերգեյի Ենիկոլոպովի հետ։
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԾ Է ՀԱՏԿԱՊԵՍ ՊՈԵԶԻԱՅԻ ԴԵՐԸ»․ ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՄԱՐԻԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում կազմակերպվեց «Բնապահպանական խնդիրների և էկոլոգիական քաղաքականության բանաստեղծական արձագանքներն անգլո-ամերիկյան պոեզիայում» խորագրով սեմինար։
ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՊՀ-ՈՒՄ․ «YSU BAND»-Ն ԻՐ ԱՌԱՋԻՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսությունների շրջանակում համալսարանի տարբեր մասնաշենքերի բակերում տեղի ունեցան տոնական միջոցառումներ։ Երաժշտական համարներով հանդես եկան «YSU Band», «Mad Blues Band», «By The Way Band» երաժշտական խմբերը։
ԵՊՀ-ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽԱՐՀ ԿԱՊՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է․ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին հանձնել է շնորհակալագիր՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած «Կիրառական քիմիա. էքսպո 2022» միջոցառումը կազմակերպելու գործում ունեցած ներդրման և աջակցության համար։ Հ. Հովհաննիսյանը և Դ. Երեմյանն այսօր նաև ստորագրել են համագործակցության հուշագիր՝ իրավաբանորեն ամրագրելով երկու կառույցների միջև առկա համագործակցությունը։
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր ձեզ և ձեր հարազատներին պետք է համակի հպարտության զգացումը, քանի որ կրթական ու գիտական փառավոր պատմություն ունեցող Մայր բուհում անցկացրած տարիները եղել են ոչ միայն մասնագիտություն ստանալու, այլև ինտելեկտուալ բացահայտումների, անթիվ ձեռքբերումների, անմնացորդ նվիրումի և որպես քաղաքացի լիարժեք ձևավորվելու ժամանակաշրջան:
ԵՊՀ-Ն ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՂ Է․ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ Մայր բուհի պատմության մեջ առաջին անգամ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում գիտական աստիճան ստացած շրջանավարտներին հանձնվեցին վկայագրեր։