ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՀԵՔԻԱԹԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում կայացավ «Հայկական հեքիաթը համաշխարհային մշակութային համատեքստում» խորագրով գիտաժողով, որի ընթացքում ներկայացված զեկույցների թեմաները հիմնականում վերաբերում էին հայկական ժողովրդական հեքիաթներին, դրանց թարգմանություններին և գրական մշակումներին։ Գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկուցումները լույս կտեսնեն հոդվածների ժողովածուի տեսքով:
ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ «Հայաստանում կլիմայի փոփոխության պայմաններում գենետիկական կենսահսկողության կարողությունների հզորացումը» թեմայով սեմինարի նպատակն էր ամրապնդել համագործակցությունը շահագրգիռ կողմերի միջև և ապահովել բարձրագույն կրթության մասնագետների, հետազոտողների, բնապահպանների և առհասարակ այն մասնագետների ներգրավվածությունը, որոնք պարբերաբար ուսումնասիրում են կլիմայի փոփոխության մարտահրավերները և կենսաանվտանգությունը:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՍԻՐՈՂ ԸՆՏԱՆԻՔ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում անցկացվեց «Սիրող ընտանիք յուրաքանչյուր երեխայի համար» խորագրով լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ֆակուլտետի ուսանողները ներկայացրին իրենց նկարած ընտանեկան լուսանկարները՝ վիզուալիզացնելով իրենց պատկերացումները ընտանիքի, այնտեղ տիրող սիրո, ջերմության և հոգատարության մասին։
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹ, ԳԻՆԻ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Լրագրություն, մշակույթ, գինի» խորագրով հանդիպում-քննարկում, որի ընթացքում Հայաստանի գինու պատմության թանգարանի՝ մշակույթի հաղորդակցության բաժնի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց գինուն առնչվող թեմաների լուսաբանման առաձնահատկությունները և լրագրողի դերը գինու մշակույթի զարգացման գործում:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շրջանակում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում բանկի նոր՝ «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» շրջանակում։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումը տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ նպատակ ուներ ծանոթացնելու ուսանողներին ՀՀ կենտրոնական բանկի գործունեությանը, ներկայացնելու բանկի կողմից առաջարկվող նոր ծրագիրը:
ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Կազմակերպված քննությունը դիմորդներին հնարավորություն տվեց ստուգելու գիտելիքները նախքան միասնական քննությունները, ինչպես նաև ծանոթանալու միասնական քննությունների ընթացակարգին, Մայր բուհին և ֆակուլտետին:
ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱՍՄՈՒՆՔԻ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում կայացավ «Հողի կանչը» խորագրով ասմունքի մրցույթի և նույն խորագրով ստեղծագործական մրցույթի արդյունքների ամփոփումը: Միջոցառումը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 103-ամյակին և նպատակ ուներ բացահայտելու ֆակուլտետի տաղանդաշատ ուսանողներին: Միջոցառման ավարտին մասնակիցներն ստացան պատվոգրեր, շնորհակալագրեր և նվերներ։
ՎԻԼՆՅՈՒՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ. ՎԻԼՆՅՈՒՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՐՁԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ Էրազմուս+ «ARMDOCT» կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում մայիսի 3-5-ը Վիլնյուսի համալսարանում կայացավ «Դոկտորական կրթության ինստիտուցիոնալ կարգավորման շրջանակը. Վիլնյուսի համալսարանի փորձը» խորագրով աշխատաժողով, որին մասնակցեցին ոլորտին առնչվող ԵՊՀ ներկայացուցիչներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԵՄ և ՀՀ գործընկեր բուհերի, հետազոտական ինստիտուտների ավելի քան քառասուն ներկայացուցիչ:
ԵՊՀ ՈՒԳԸ-ն աշակերտական աշխատաժողովի համակազմակերպիչն է Մայիսի 7-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ԵՊՀ-ի և ՀՀ ԿԳՄՍՆ կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի համատեղ կազմակերպած «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովը, որի համակազմակերպիչներից էր նաև ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը:
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 103-ԱՄՅԱԿԸ Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մայր բուհի հիմնադրման 103-ամյակին: Տոնի առթիվ դրամական պարգևներով և պատվոգրերով պարգևատրվեցին համալսարանի վարչական աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև «ԵՊՀ օլիմպիադա-2022»-ի առաջին կարգի մրցանակակիրները: