«ՀԱՄԱՀԱՐԹԵՑՈՒՄԸ ԵՎ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում անցկացվեց «Լեզուն և քաղաքականությունը» գիտական սեմինարների շարքի նախավերջին սեմինարը՝ «Համահարթեցումը և ինքնության զարգացումները» թեմայով, որը վարեց ֆակուլտետի՝ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նաիրա Գասպարյանը:
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԴԱՑԻՆ Ս. ՎԻՇԻՆՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանը և ամբիոնի դոցենտ Աստղիկ Ղազարյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանում դասախոսություններ են կարդացել «Հայաստանի կեսաբազմազանությունը», «Ցանցաձև էվոլյուցիա», «Հայաստանի հերպետոֆաունան» և «Հայաստանի կանթնասունները» թեմաներով:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԽԹԱՆ ԵՊՀ-ՈՒՄ․ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-ի և «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի արդյունքում իրականացվելու են կրթական և հետազոտական համատեղ ծրագրերի և դրանց բաղադրիչների մշակում, իրագործվելու են հետազոտական նախագծեր, ինչպես նաև կազմակերպվելու են կրթական, գիտական ու մշակութային համատեղ միջոցառումներ։
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՔԱՂԱՔԱԿԱՆ PR» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ Մասնագիտական գիտելիքներն ընդլայնելու նպատակով կազմակերպված սեմինար-քննարկումը վարում էր սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, դոցենտ Նվարդ Մելքոնյանը:
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ԴՐԱԽՏՈՒՄ» ՎԵՊԻ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԵՏ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կազմակերպվեց հանդիպում-քննարկում, որի նպատակն էր հայ լսարանին ներկայացնել և ծանոթացնել 44-օրյա պատերազմի մասին պատմող «Արցունքները դրախտում» վեպին:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ, ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԵՐՈՍԱՑԱԾ ՀՐԱՅՐ ԵԳԱՆՅԱՆԻ ՍԽՐԱՆՔԸ՝ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿ Երևանում օրերս հանդիսավորությամբ բացվեցին ԵՊՀ շրջանավարտ, 44-օրյա պատերազմում հերոսացած Հրայր Եգանյանի անմահության խորհրդանիշները՝ նրա անվան պուրակը, հուշաքարն ու հուշաղբյուրը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
ՄԱՅԻՍԻ 9-Ը ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՌԱՏՈՆ Է. ՀԱՎԵՐԺ ԽՈՆԱՐՀՈՒՄ ԵՎ ՓԱՌՔ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ Մայր բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ռեկտորատի աշխատակազմը վաղ առավոտյան հավաքվել էին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում՝ համալսարանի տարածքում գտնվող, Հայրենական մեծ պատերազմում զոհված համալսարանականներին նվիրված հուշակոթողի մոտ, որտեղ ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին պատերազմում հերոսաբար նահատակվածների հիշատակին։
«ՊԻՆԴ ՄԱՐՄՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈԼԻՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՈՐՈՆՈՒՄ». ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի՝ կիսահաղորդչային սարքերի ու նանոտեխնոլոգիայի կենտրոնի հաշվարկային նյութագիտության լաբորատորիայում ուսումնասիրվում է «Պինդ մարմնային էլեկտրոլիտների հաշվարկային որոնում» գիտական թեման։ Կենտրոնի համար այն նոր ուղղություն է, սակայն խիստ արդիական թեմա է ամբողջ գիտական աշխարհում: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, ֆիզմաթ. գիտ. թեկն. Հայկ Զաքարյանի հետ:
«ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՍ՝ ԻՄ ՈՒԺԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՇՆՈՐՀԻՎ Է, ՈՐ ՁԳՏԵԼ ԵՄ ՀԱՍՆԵԼ ԱՎԵԼԻԻՆ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԱ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Գայանե Խաչատուրովան «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով կրթություն է ստացել Ֆրանսիայի Լիլի համալսարանում: Գայանեն պատմել է Ֆրանսիայում անցկացրած ամիսների, ստացած կրթության և իր կայացման գործում ԵՊՀ-ի ունեցած դերի մասին:
«ԿԵՆՍԱՀԵՆ ԵՎ ԿԵՆՍԱՔԱՅՔԱՅՎՈՂ ՊԼԱՍՏԻԿ՝ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ». ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ Ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի՝ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ներկայացրած «Կենսահեն և կենսաքայքայվող պլաստիկ՝ վերականգնվող աղբյուրներից» գիտական թեման: Գիտական թեմայի շրջանակում ուսումնասիրվում է հայկական երկրաջերմային աղբյուրներից և ստորգետնյա աղի հանքավայրերից մեկուսացված էքստրեմոֆիլների հիմքով կենսապլաստիկների արտադրությունը՝ տարատեսակ գյուղատնտեսական թափոնների կիրառմամբ: Ծրագրի մասին զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, կ.գ.թ, դոցենտ Հովիկ Փանոսյանի հետ: