- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ԴՐԱԽՏՈՒՄ» ՎԵՊԻ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԵՏ
Մայիս 11, 2022 | 13:13
Կրթություն
Մշակույթ
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ԴՐԱԽՏՈՒՄ» ՎԵՊԻ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԵՏ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կազմակերպվեց հանդիպում-քննարկում, որի նպատակն էր հայ լսարանին ներկայացնել և ծանոթացնել 44-օրյա պատերազմի մասին պատմող «Արցունքները դրախտում» վեպին:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, վեպի հեղինակը՝ դաղստանցի գրող Գամիդ Ամիրովը, «Բուկինիստ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Խաչիկ Վարդանյանը և Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Աելիտա Չիլինգարյանը:
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը շնորհակալություն հայտնեց Գամիդ Ամիրովին՝ իր մարդկային տեսակի ու կատարած աշխատանքի համար:
Գամիդ Ամիրովն իր խոսքում ասաց. «Հայ ժողովուրդը իր ցավի ու տառապանքի մեջ, միևնույնն է, կարողանում է ուրախանալու համար պատճառ գտնել: Մոսկվայում սովորելու տարիներին ես շատ հայ ընկերներ եմ ձեռք բերել, և մի բան հասկացել, որ ցավի հետ մեկտեղ հայը ժպտում է, Քոչարի է պարում. նա միշտ կանգուն է, կա»:
Խաչիկ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Գամիդ Ամիրովին, որ լինելով դաղստանցի՝ նա ուսումնասիրել է հայ մշակույթն ու գրականությունը, հայոց պատմությունը, 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները:
Հանդիպման վերջում ծավալվեց ակտիվ քննարկում:
Նշենք, որ «Արցունքները դրախտում» վեպի վերջին էջերում գրված է 3000 հայ զինվորի անուն: