Команда ЕГУ отправится в Вену для участия в международных испытаниях ԵՊՀ թիմը կմասնակցի Վիեննայում կայանալիք միջազգային դատախաղին։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) ֆինանսավորում է ԵՊՀ թիմի մասնակցությունը՝ որպես նախորդ տարվա արդյունքներով ամենաբարձր ցուցանիշը գրանցած թիմ։
Новые возможности сотрудничества в сфере гуманитарных наук в рамках программы «Эразмус+» ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Պողոսյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում գործուղվել է Բեռլինի Հումբոլդտի համալսարան (Գերմանիա): Գործուղման շրջանակում ամրապնդվել է համալսարանների միջև կապը՝ ուղենշելով հումանիտար ֆակուլտետների առավել սերտ գործակցության ճանապարհ:
Роль женщин в сфере науки, по мнению ученого ЕГУ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան յուրաքանչյուր տարի նշում է Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրը: Այն նպատակ ունի վերացնելու կանանց նկատմամբ խտրականության բոլոր դրսևորումները, այդ թվում՝ կրթության և աշխատանքի ոլորտում: Օրվա առիթով զրուցել ենք ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Ալվարդ Ջիվանյանի հետ:
Университет - как стимул заниматься наукой ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ասպիրանտ, գիտահետազոտական կենտրոնի կրտսեր գիտաշխատող Էմմա Խաչատրյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի հաղթողներից է:
Ядерные реакции - в сфере исследований ученых ЕГУ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում գիտնականները պարբերաբար կատարում են նորարարական հետազոտություններ, պատրաստում գիտական հոդվածներ՝ դրանք տպագրելով միջազգային վարկանիշային գիտական հանդեսներում: Միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանը մոտ 100 գիտական հոդվածների հեղինակ է:
ЕГУ выступает за укрепление армяно-французских научных и образовательных связей Համալսարանը, կարևորելով միջազգային համագործակցության ընդլայնումը, օտարերկրյա ուսանողներին պարբերաբար ներգրավում է կրթական ծրագրերում և ապահովում ուսուցման համար նպաստավոր պայմաններ։ Ֆրանսիացի Բեատրիս Մարիե Ռիվերոնն ընտրել է ԵՊՀ-ն՝ իր գիտելիքները հարստացնելու ու մասնագիտական գործունեության հիմքերն ամուր դնելու համար։
Стратегический план развития ЕГУ – движущая сила Երևանի պետական համալսարանն առաջնորդվում է զարգացման ռազմավարական ծրագրով, որը նպատակ ունի ապահովելու միջազգային չափանիշներին և աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան գիտահենք կրթական ծրագրերի իրականացում և գիտական հետազոտությունների կատարում:
Профессор Лилльского университета посетил ЕГУ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Լիլի (Ֆրանսիա) համալսարանի պրոֆեսոր Տարիել Դանիելյանի հետ հանդիպում, որի ժամանակ պրոֆեսորը ներկայացրեց «Էրազմուս+»-ի շրջանակում երկու համալսարանների գործակցությանն առնչվող ծրագրերն ու հնարավորությունները:
Исследования ученых ЕГУ в престижных международных научных журналах ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում, նպատակ ունենալով շարունակաբար զարգացնելու գիտահետազոտական ուղղությունը, կատարում են նորարարական հետազոտություններ՝ գիտական հոդվածներ հրապարակելով բարձր՝ Q1 վարկանիշ ունեցող միջազգային գիտական հանդեսներում։
«Заниматься наукой – это образ жизни»: аспирант ЕГУ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Սոնա Նիկոլյանը կատարում է «Կենսաէներգետիկ բնութագրերի դերը մանրէների մետաղակայունության մեխանիզմներում» թեմայով գիտական ուսումնասիրություն։ Նա հաղթող է ճանաչվել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի շրջանակում: