Между ЕГУ и компанией «Apricot Capital» подписан меморандум о сотрудничестве ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և հայաստանյան «Էփրիքոթ Կապիտալ» (Apricot Capital) ներդրումային լիցենզավորված ընկերության գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ միավորելու իրենց ջանքերը որակյալ մասնագետների պատրաստման, կրթական ու գիտահետազոտական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև համատեղ այլ ծրագրեր իրականացնելու համար:
В центре внимания армяно-китайские отношения: научный семинар-дискуссия в ЕГУ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ չինարենի և չինական մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Բացահայտելով Հեռավոր Արևելքը․ հայ-չինական հարաբերությունների արդի հեռանկարները» խորագրով գիտագործնական սեմինար-քննարկումը:
Этнология независимости Армении: историки представили результаты научных исследований Պատմության ֆակուլտետում անցկացվեց «Հայաստանի անկախության ազգաբանությունը․ փլուզում, վերստեղծում, փոփոխությունների պրակտիկաներ» խորագրով երկօրյա միջոցառումը, որը նպատակ ուներ ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում դասախոսների և ուսանողների կատարած հետազոտությունների արդյունքներն ամփոփելու, ներկայացնելու և դրա շուրջ հանրային քննարկում կազմակերպելու։
Студенты лучших университетов США, обучающиеся в ЕГУ, получили сертификаты в рамках программы «Русский язык и региональное обучение» ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ամերիկացի ուսանողներին շնորհվեցին հավաստագրեր «Ռուսաց լեզվի և տարածաշրջանի ուսուցում» ծրագրով նախատեսված կիսամյակը հաջողությամբ ավարտելու համար։
Вопросы национальной, региональной и международной безопасности РА являются основой исследований экспертов ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) նախաձեռնությամբ անցկացվեց «ՀՀ ազգային անվտանգության ապահովման ռազմավարական հիմքերը և արդիականացման մարտահրավերները» խորագրով փորձագիտական գիտաժողով, որի նպատակն էր փորձագիտական մակարդակում քննարկել և վեր հանել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարական ապահովման, ինչպես նաև դրա արդիականացման հրամայականները:
Истина относительна: закономерности фейкового медиаконтента «Հետազոտական նորություններ» խորագրով շարքի շրջանակում անդրադարձել ենք ««Ճշմարտությունը հարաբերական է» կամ ինչպես չխաբվել պոստճշմարտության դարաշրջանում» գիտական հոդվածին, որը լույս է տեսել ԵՊՀ հրատարակչության և Անգլերենի ուսումնասիրման հայկական ասոցիացիայի կողմից հրատարակվող «Armenian Folia Anglistika» միջազգային ակադեմիական ամսագրում։
Лаборатория микробиологии, биоэнергетики и биотехнологии ЕГУ будет пополнен новейшим оборудованием ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան կհամալրվի նորագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան արդյունավետ աշխատելու տարբեր մանրէների, մասնավորապես ֆոտոտրոֆների հետ՝ ապահովելով դրանց օպտիմալ աճը և կենսազանգվածի ստացումը:
Новые возможности для развития финансового сектора. Подписано соглашение о сотрудничестве ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Կոնվերս Բանկ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ միավորելու երկու կառույցների ջանքերը ֆինանսական ոլորտի մասնագետների վերապատրաստման, կրթական ու գիտահետազոտական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև համատեղ այլ ծրագրեր իրականացնելու համար:
Посол Федеративной Республики Германия в Армении посетил ЕГУ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) հրավերով Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերն այցելեց ԵՊՀ և ծանոթացավ ՀՀԻ-ում իրականացվող աշխատանքներին։
4 образовательные программы ЕГУ впервые получили международную аккредитацию Գերմանական ASIIN միջազգային գործակալությունը հավատարմագրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» բակալավրի, «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» մագիստրոսի և Ֆարմացիայի ինստիտուտի «Ֆարմացիա» բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը: