«Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» կրթական ծրագիր Ծրագրի անվանումը Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա Ուսման տևողությունը 4 տարի, 240 ECTS կրեդիտ Շնորհվող որակավորումը Կենսաբանության բակալավր Ուսումնառության լեզուն Հայերեն Ուսուցման ձևը Առկա Ուսման վարձը 500 000 ՀՀ դրամ տարեկան Ընդունելությունը. Ծրագրի դիմորդը պետք...
Սովորողի ակադեմիական շարժունություն. ուղեցույց Ակադեմիական շարժունությունը ուսանելու, հետազոտություններ կատարելու կամ որակավորումը բարձրացնելու նպատակով բուհի ներսում մասնագիտության, ուսուցման ձևի (առկա, հեռակա) փոփոխությունը կամ այլ բուհում կրթությունը շարունակելն է:
ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՍԹԱՐՄՈՒՍ» ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ԳԻՏՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐ» ԾՐԱԳՐԻՆ ԵՊՀ ֆիզիկայի և կենսաբանության ֆակուլտետները «Գիտության ճամբարում» ներկայացել են թեմատիկ տաղավարներով:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՏԻԵԶԵՐՔ ԵՎ ՆԵՐՇՆՉԱՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված քննարկման բանախոսներն էին ԵՊՀ շրջանավարտ, Starmus VI փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, գրող Դեյվիդ Ջոն Էյքրը և հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանը։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Գ. Իսրայելյանին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ:
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱԼՄԱԹԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ուսանողներից, ասպիրանտներից և դասախոսներից կազմված խումբը մասնակցել է Ալ-Ֆարաբի ազգային համալսարանում կազմակերպված «Էքստրեմոֆիլ մանրէներ. բազմազանությունը և կենսատեխնոլոգիական հեռանկարները» խորագրով միջազգային ամառային դպրոցին:
ԳԻՏԱՐՇԱՎ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի աշխատակիցներն ու ֆակուլտետի ուսանողները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կազմակերպված գիտարշավի ընթացքում ծանոթացել են այնտեղի հարուստ կենսաբազմազանությանը և կատարել ուսումնասիրություններ:
«ԵՊՀ-ՍԹԱՐՄՈՒՍ ՆՈԲԵԼՅԱՆ ՇԱԲԱԹ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԷՄԱՆՈՒԵԼ ՇԱՐՊԵՆՏԻԵՆ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Ֆրանսիացի աշխարհահռչակ մանրէաբան, Նոբելյան մրցանակակիր Էմանուել Շարպենտիեն Երևանի պետական համալսարանում հանդես եկավ մանրէաբանությանն ու գենետիկային առնչվող դասախոսությամբ՝ ներկայացնելով իր՝ Նոբելյան մրցանակի արժանացած հայտնագործությունը և հետազոտական աշխատանքի ընթացքը։
ԵՊՀ-Ի ԵՎ ՀԱԷԿ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր՝ հաստատելու և զարգացնելու գիտակրթական փոխգործակցություն՝ նպաստելով էներգետիկ ոլորտի բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը։