ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ հանդիսությունների դահլիճում կայացած հանդիսավոր միջոցառմամբ տրվեց 40 բաժանմունքներում աշխատաժողովների, պլենար քննարկումների, միջսերնդային հանդիպումների, հաղորդակցական ու սոցիալական կապերի հաստատման փակ նախաձեռնությունների մեկնարկը։
ԿԱՅԱՑԵԼ Է «ՖԻԶԻԿԱՆ ՈՒ ՄԵՆՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից մոտ 30 աշակերտներ ու բուհերի ցածր կուրսերի ուսանողներ, մասնակցելով ԵՊՀ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում կայացած «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարին, հնարավորություն են ունեցել ծանոթանալու ֆիզիկայի կիրառական տարբեր խնդիրների գործնական լուծումներին։
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ECER 2022-Ի՝ ՍԿՍՆԱԿ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Մրցակցելով չորս երկրների կրթական կենտրոնների հետ՝ ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը հաղթող է ճանաչվել, ինչի շնորհիվ ECER 2022 համաժողովն այս տարի անցկացվում է Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանում։
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ Ասուլիսի ժամանակ ներկայացվեցին համաժողովի կազմակերպման ընթացքը, ընտրված թեմայի արդիականությունը, ինչպես նաև ընդգծվեց համաժողովի կարևորությունը ՀՀ կրթական համակարգի զարգացման գործում։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներն ասուլիսի ավարտին տվեցին հարցեր՝ կապված համաժողովի, վերջինիս ընձեռած հնարավորությունների և ԵՊՀ-ում իրականացվող նկատելի բարեփոխումների վերաբերյալ։
Աշխարհահռչակ հայազգի Պողոս պողոսյանի ցուցահանդեսը եպհ-ում Մեկնարկել է 2022-2023 ուստարվա մագիստրատուրայի առկա ուսուցմամբ ընդունելությունը
Սպորտային հաջողություններ. ԵՊՀ հավաքականը մասնակցել է վազքի մրցույթի Սպորտային հաջողություններ. ԵՊՀ հավաքականը մասնակցել է վազքի մրցույթի
ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 14-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՓՈԽԱՆՑԻԿ ԴՐՈՇՈՎ Համաշխարհային հեղինակություն ունեցող համաժողովի՝ Հայաստանում անցկացվելն ընձեռելու է մի շարք հնարավորություններ։ Այցի շրջանակում ձեռք ենք բերել համատեղ աշխատանքներ կատարելու, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով փոխայցելություններ կազմակերպելու պայմանավորվածություն։ Լիահույս եմ, որ ձեռնարկված...
ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԵՊՀ ՀԻՆԳ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՄԵԴԱԼՆԵՐ ԵՆ ՆՎԱՃԵԼ Օգոստոսի 1-7-ը հիբրիդային (առկա և առցանց) տարբերակով տեղի է ունեցել Մաթեմատիկական միջազգային ուսանողական 29-րդ օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի ավելի քան 100 համալսարանի թիմեր:
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳՆ ԱՐՑԱԽՈՒՄ․ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԿՈՉՈՎ 2022 թ․ հուլիսի 15-19-ը ԵՊՀ-ում և Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում տեղի է ունեցել «Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով, որի ընթացքում ավելի քան երեսուն օտարերկրյա և հայ գիտնականներ ու փորձագետներ քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մշակութային արժեքների ստեղծման, պատմական զարգացման և ներկայիս վտանգվածության խնդիրները։
«ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԽՆԴԻՐ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ». ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Լուսինե Գրիգորյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կրթություն է ստացել Ֆրանսիայի Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարանում: Լուսինեն մեզ հետ զրույցում պատմել է իր երազանքների երկրի՝ Ֆրանսիայի, լեզվակիրների հետ շփման կարևորության և ստացած տպավորությունների մասին: