«LANGUAGE AND POLITICS» . ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել «Language and Politics» գիտական սեմինարների շարքի «Մտաշահարկային պերսուազիան` որպես ատելության խոսքի ներկա արտահայտման միջոց» խորագրով հերթական սեմինարը:
«ՀԱՋՈՂԱԿ ԿԱՐԻԵՐԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ 10 ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ». ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար անցկացրել է «Հաջողակ կարիերա ստեղծելու 10 գաղտնիքները» խորագրով դասընթաց։
«ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅ ԱՍՊԵՏ» ԳԻՏԱԽԱՂՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 14-16-ը կազմակերպվել էր «Տնտեսագիտական հայ ասպետ» խորագրով գիտախաղ:
«ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԷԼ ՄԻՇՏ ԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲԱՅՑ ԴՐԱՆՔ ԵՐԲԵՔ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՉԵՆ». ԱՐԱՔՍ ՍԱՀԱԿՅԱՆ Արաքս Սահակյանը սովորում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսում: Արաքսը նաև աշխատում է և վայելում մայրության բերկրանքը: Արաքսի որդին ծնվել է այն ժամանակ, երբ նա ավարտում էր բակալավրիատը: Սակայն դժվարությունները չեն խանգարել ու վախեցրել ԵՊՀ ուսանողուհուն, որպեսզի նա ուսումը շարունակի մագիստրատուրայում: Արաքսն իր երազանքները սահմանում է որպես նպատակներ ու քայլ առ քայլ իրագործում դրանք:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՓՈՂՈՑՆԵՐ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵԼ ԵՆ ԱՆՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ Երևան քաղաքի ավագանին այսօր ընդունել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի միջնորդությամբ պատրաստված նախագիծը, ըստ որի՝ Այգեստանի թվերով (անանուն) նշված փողոցները կանվանակոչվեն մեծանուն համալսարանականների անուններով:
ՖԻԶԻԿՈՍՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՆՈՐ ՀԱՃՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ Այսօր Նոր Հաճնի ավագ դպրոց են այցելել Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը և չորս ուսանող: Այցն իրականացվել է Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի հետ գործակցությամբ:
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզաննա Ղազարյանի հետ զրուցել ենք ամբիոնում գործող մագիստրոսական կրթական ծրագրերի մասին:
«ԵՊՀ-Ն ԸՆՏԱՆԻՔ Է ԻՆՁ ՀԱՄԱՐ». ԼԻԱ ՀԱՅԿՅԱՆՑ Լիա Հայկյանցն ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, մագիստրոսական կրթության շրջանակում ուսումը շարունակում է Գերմանիայի Գյոթինգենի համալսարանում՝ մասնագիտանալով մտավոր սեփականության և ՏՏ իրավունքի ուղղությամբ: Մեզ հետ զրույցում Լիան պատմել է իրավաբան դառնալու երազանքի, մասնագիտացման հեռանկարների ու իր նպատակների մասին:
ԵՊՀ-ՈՒՄ ՕՐՆ ԱՅՍՕՐ ՉԱՐԵՆՑՅԱՆ Է Մարտի 13-ին լրացավ հանճարեղ Եղիշե Չարենցի 125-ամյակը, ինչի առթիվ համալսարանականները, ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, այսօր խորհրդանշական 125 կարմիր կակաչ դրեցին պոետի հուշարձանին, որից հետո ներկա գտնվեցին Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնի՝ Եղիշե Չարենցի ստեղծագործությունների հիման վրա կազմված «Ես եմ հիմա մի պոետ…» խորագրով գրական կոմպոզիցիային:
ՆԻԶԱՄԻ ԳԱՆՋԱՎԻԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր տեղի է ունեցել «Նիզամի Գանջավին և պարսկախոսությունն Առանում ու Շիվանում» խորագրով գիտաժողով, որի հատուկ հյուրն էր ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային: