ԵՊՀ ԾԱՂԿԱՁՈՐԻ «ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՆ ՇՈՒՏՈՎ ԿՐԿԻՆ ԿԲԱՑԻ ԻՐ ԴՌՆԵՐԸ
Երևանի պետական համալսարանի Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում կատարվել են ախտահանման աշխատանքներ՝ կրկին հյուրեր ընդունելու համար:
![Disinfection-and-cleaning-work-in-YSU-2](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/X8LKG2OauE1cCfIPb6rf1wIBo1.jpg?h=bccd1fa5&itok=ygzXIC04)
Գրեթե երկու ամիս տևած դադարից հետո «Համալսարան» ուսումնաարտադրական բազան պատրաստվում է հանգստյան սեզոնի մեկնարկին: Այստեղ կատարվել են մաքրման և ախտահանման մանրակրկիտ աշխատանքներ:
Մաքրման և ախտահանման աշխատանքներն իրականացվել են «Կրիստալ Քլինինգ» մաքրման ծառայության կողմից: Ըստ ծառայության տնօրեն Գարիկ Ղազարյանի՝ հյուրատունը լիովին պատրաստ է հյուր ընդունելու:
Նա նշեց, որ տարածքը մաքրվել է բարձրորակ նյութերով ու միջոցներով: Մաքրման ծառայության հետ համագործակցել է նաև Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայի անձնակազմը՝ աշխատանքներն ավելի արդյունավետ կատարելու համար:
ԵՊՀ Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայի բացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Մարինա Առաքելյան