Հունիս 15, 2020 | 13:54
Հասարակություն
Գրեթե երկու ամիս տևած դադարից հետո «Համալսարան» ուսումնաարտադրական բազան պատրաստվում է հանգստյան սեզոնի մեկնարկին: Այստեղ կատարվել են մաքրման և ախտահանման մանրակրկիտ աշխատանքներ:
Մաքրման և ախտահանման աշխատանքներն իրականացվել են «Կրիստալ Քլինինգ» մաքրման ծառայության կողմից: Ըստ ծառայության տնօրեն Գարիկ Ղազարյանի՝ հյուրատունը լիովին պատրաստ է հյուր ընդունելու:
Նա նշեց, որ տարածքը մաքրվել է բարձրորակ նյութերով ու միջոցներով: Մաքրման ծառայության հետ համագործակցել է նաև Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայի անձնակազմը՝ աշխատանքներն ավելի արդյունավետ կատարելու համար:
ԵՊՀ Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայի բացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Մարինա Առաքելյան