ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ 100 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Համաձայն ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10-ի 2008–Լ որոշման` պետությունը 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մասնակից ուսանողներին և մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն կտրամադրի առաջին կիսամյակի ուսման վարձավճարի 100 տոկոսի չափով փոխհատուցում:
![Students-Participating-In-Artsakh-44-Day-War-Given-100-Compensation](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/O2e6IML2CB7ojULyzhZigHXGQU.jpg?h=bccd1fa5&itok=ZeBZ3n-V)
Որոշման շահառու են այն սովորողները, որոնք.
- 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել են մարտական գործողություններին,
- որի օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող կամ խնամակալ) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին,
- որի ամուսինը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին:
2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով փոխհատուցում ստանալու համար շահառուները կարող են դիմել Ուսումնամեթոդական վարչություն՝ ներկայացնելով
հետևյալ փաստաթղթերը.
- անձը հաստատող փաստաթուղթ,
- մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստող փաստաթուղթ:
Ըստ անհրաժեշտության՝ կարող են պահանջել նաև լրացուցիչ փաստաթղթեր (ծննդյան վկայական, ամուսնության վկայական, ծնողի անձնագիր, ամուսնու անձնագիր և այլն):
ԵՊՀ-ում փաստում են, որ ուսանողները մտավախության ոչ մի հիմքեր չպետք է ունենան, քանի որ եթե տվյալ ուսանողի վարձավճարի փոխհատուցման որոշումը հաստատվի, ապա ավելի վճարված գումարը կվերադարձվի: