ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԱՅՍՕՐ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԷԻՆ
Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը ուսանողների հետ այցելել է Աբովյանի թիվ 1, 4, 6 ավագ դպրոցներ և կրթահամալիր՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով:
Դեկանը նշեց, որ ներկայումս ամբողջ աշխարհում մեծանում է ֆիզիկոսների պահանջարկը, և ֆակուլտետի տված գիտելիքների շնորհիվ ուսանողները կարողանում են իրենց տեղը գտնել աշխատաշուկայում:
Ներկայացվեցին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կրթական ծրագրերը, ֆիզկայի բնագավառում վերջին տարիների նորարությունները: Ռ. Հակոբյանն աշակերտների համար դասախոսեց «Անիզոտրոպ էլաստոմերների կիրառությունները» թեմայով:
Հանդիպման ավարտին Ռաֆիկ Հակոբյանը պատասխանեց աշակերտների հարցերին։
Այցն իրականացվել է ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի հետ համատեղ: