«ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ «Ծրագրավորողի ճանապարհը» խորագրով սեմինար-քննարկում, որի հիմնական նպատակն էր ուսանողներին ծանոթացնել ծրագրավորման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել այն ուղին, որով պետք է անցնել՝ ոլորտում պահանջված մասնագետ դառնալու համար:
![Seminar-at-YSU-1653028779](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/JQzxguE6FCaOo0n2zR76i9b78W.jpg?h=bccd1fa5&itok=g9bGa9nI)
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում անցկացված հանդիպման կազմակերպիչ, ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Վարդգես Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ընտրված թեման շատ կարևոր է հատկապես ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների համար, քանի որ ֆիզիկան մեծ կապ ունի ծրագրավորման հետ։ Մենք նպատակ ունենք հաճախ կազմակերպելու նմանատիպ հանդիպում-քննարկումներ»:
Հանդիպմանը ներկա էր նաև ծրագրավորման ոլորտի մասնագետ Գասպար Գալենտերյանը: Վերջինս ուսանողներին պատմեց իր անցած ճանապարհի մասին, տվեց մասնագիտական խորհուրդներ, ներկայացրեց իր անցկացրած նախագծերը:
Ակտիվ քննարկման ընթացքում ուսանողներն ամրապնդեցին կյանքում ծրագրավորման դերի, կարևորության և առհասարակ մասնագիտության վերաբերյալ ունեցած գիտելիքները: