- Главная
- Node
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Май 27, 2022 | 20:51
Կրթություն
Մշակույթ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ կորեերենի լսարանի նախաձեռնությամբ Ծաղկաձորում գտնվող ԵՊՀ ուսումնական բազայում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Մշակութային միջոցառման նպատակն էր նպաստել հայ-կորեական բարեկամական հարաբերությունների խորացմանը և կրթամշակութային ծրագրերի համատեղ իրականացմանը։
Հանդիպման սկզբում «Կորեա հիմնադրամի» հրավիրյալ դասախոս Ջոն Մունին նշեց. «ԵՊՀ-ն առաջին անգամ է միանում «Membership Training in Korea»-ին՝ կորեերեն ուսումնասիրող ուսանողների հանրույթին: Հույս ունեմ՝ այսպիսի հանդիպումները շարունակական կլինեն»։
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և Հայ-ռուսական համալսարանի՝ տարածաշրջանագիտության բաժնի առաջին, երկրորդ և երրորդ կուրսի ուսանողներ:
Հանդիպման ընթացքում ուսանողները հանդես եկան կորեական ժամանակակից երգ ու պարի կատարումներով, ծանոթացան կորեական գեղագրությանը, պատրաստեցին և համտեսեցին կորեական ուտեստներ, կորեացի և հայ դասախոսների հետ այցելելեցին Ծաղկաձորի տեսարժան վայրեր: Հիշարժան օրն ամփոփվեց խարույկի շուրջ։
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի՝ կորեերենի և կորեական մշակույթի կենտրոնի ավագ դասախոս Փաք Հի Սուն ուսանողներին ծանոթացրեց կորեական գեղագրությանը, իսկ հանդիպման ավարտին ուսանողներին նվիրեց կորեական ավանդական հուշանվերներ: Փաք Հի Սուի կինը ուսանողներին սովորեցրեց պատրաստել կորեական ուտելիքներ։