- Главная
- Node
- «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» կրթական ծրագիր
Сентября 13, 2022 | 16:53
«Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» կրթական ծրագիր
Ծրագրի անվանումը |
Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա |
Ուսման տևողությունը |
4 տարի, 240 ECTS կրեդիտ |
Շնորհվող որակավորումը |
Կենսաբանության բակալավր |
Ուսումնառության լեզուն |
Հայերեն |
Ուսուցման ձևը |
Առկա |
Ուսման վարձը |
500 000 ՀՀ դրամ տարեկան |
Ընդունելությունը.
Ծրագրի դիմորդը պետք է ունենա միջնակարգ, նախնական մաuնագիտական կամ միջին մասնագիտական կրթության վկայական։ Ընդունելությունը կատարվում է համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատած ընդունելության կարգի։
Ընդունելության համար դիմորդն հանձնում է քննություն «Կենսաբանություն» և, իր ընտրությամբ, «Ֆիզիկա» կամ «Քիմիա» առարկաներից:
Ծրագրի նպատակն է.
պատրաստել «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» մասնագիտացմամբ կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ոլորտներում հիմնարար գիտելիքներով և հմտություններով օժտված, արտադրության մեջ կենսաբանական տեխնոլոգիաների օգտագործմանը և ներդրմանը կողմնորոշված մասնագետներ:
Ծրագրի կրթական վերջնարդյունքները.
Այս ծրագրի հաջող ավարտին ուսանողն ունակ կլինի.
Մասնագիտական գիտելիք և իմացություն.
- Ներկայացնել կենդանի օրգանիզմների ձևաբանության, նյութափոխանակության, գենետիկական, էկոլոգիական, կարգաբանական և նույնականացման առանձնահատկությունները մոլեկուլային, բջջային, հյուսվածքային և օրգանային կառուցվածքային մակարդակներում:
- Բացատրել ֆերմենտների, վիտամինների և հորմոնների դերը նյութափոխանակության գործընթացներում, նյութափոխանակության կարգավորման մեխանիզմները և փոխկապվածությունը։
- Ներկայացնել մանրէներում ընթացող կենսաքիմիական և կենսաէներգետիկական հիմնական գործընթացները, կենսաթաղանթների կառուցվածքային առանձնահատկությունները և դրանցով նյութերի տեղափոխման գործընթացները:
- Նկարագրել կենսատեխնոլոգիական հիմնական գործընթացները:
Գործնական մասնագիտական կարողություններ.
- Կիրառել օպտիկական, քիմիական, կենսաքիմիական, վերլուծական, գենետիկական, մոլեկուլային, մանրէաբանական և համակարգչային ծրագրերի մեթոդները կենսատեխնոլոգիական, արտադրական, կենսաբժշկական և այլ ոլորտներում:
- Կիրառել արդի սարքավորումները, կողմնորոշվել կենսատեխնոլոգիայի ժամանակակից ուղղությունների և մեթոդների ընտրության հարցում, համակարգել և վերահսկել լաբորատոր և հետազոտական գործընթացները:
- Նույնականացնել և լուծել կենսատեխնոլոգիական, արտադրական, կենսաբժշկական և այլ ոլորտներում առաջացող մասնագիտական խնդիրները:
Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ.
- Նախագծել բնության պահպանության և ռացիոնալ բնօգտագործման ուղիներ, բացատրել մուտածին գործոնների կենսաբանական ազդեցության մեխանիզմները, պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը:
- Վարել փորձարարական աշխատանք, կիրառել մասնագիտական գործունեության բնագավառում նոր մեթոդներ:
- Պատրաստել զեկուցումներ և վարել մասնագիտական բանավեճեր:
Ծրագրի ուսումնական պլանը հասանելի է այստեղ. www.ysu.am
Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները.
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել կենսաքիմիայի, կենսատեխնոլոգիայի և հարակից ոլորտներում գործող կազմակերպություններում և ձեռնարկություններում՝ զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
- Կենսատեխնոլոգիական լաբորատորիաներ և արտադրություններ` կենսատեխնոլոգ-մասնագետ։
- Սննդի ոլորտում արտադրության ձեռնարկություններ` մանրէաբանական և վերահսկողական լաբորատորիաների մասնագետ։
- Դեղորայքային և կոսմետիկ արտադրություններ` մասնագետ, կենսաքիմիական և մանրէաբանական լաբորատորիաների աշխատակից։
- Սանիտարական-համաճարակաբանական ծառայություններ, կենսաբանական (սննդի) անվտանգության ծառայություններ` մանրէաբանական և կենսաքիմիական լաբորատորիաների աշխատակից։
- Առողջապահական բժշկական լաբորատորիաներ, բժշկագիտական կազմակերպություններ` կենսաքիմիկոս-մասնագետ կամ մանրէաբան-մասնագետ:
- Բնապահպանական կազմակերպություններ և մշտադիտարկման ծառայություններ` մասնագետ։
- Ագրարային կազմակերպություններ` տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների աշխատակից։
- Գիտական կազմակերպություններ և գիտահետազոտական ինստիտուտներ` գիտաօժանդակ անձնակազմի աշխատակից:
- Մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ ուսուցիչ (մանկավարժի որակավորմամբ), ուսումնաօժանդակ աշխատակից (լաբորանտ)։
Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը.
Ծրագիրն իրականացնում է «Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը»՝ նորաստեղծ «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի հետ համատեղ», որոնք համալրված են նորագույն սարքավորումներով, քիմիական ռեակտիվներով և պարագաներով, ինչպես նաև ժամանակակից համակարգչային տեխնիկայով։ Ամբիոնի հիմնական դասախոսական կազմը վերապատրաստվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Նորվեգիայի, Բուլղարիայի և Ռուսաստանի առաջատար բուհերում։
Ծրագրի իրականացմանն օժանդակում է նաև նորագույն սարքավորումներով զինված «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը»: Կենտրոնի մասին մանրամասն տես հետևյալ հղմամբ՝ https://biotech.ysu.am/
Ուսանողների ուսումնառությանը օժանդակում են ԵՊՀ գրադարանում առկա հարուստ գրականությունը՝ այդ թվում վերջին տարիներին հրատարակված ուսումնամեթոդական ձեռնարկները, ինչպես նաև ամբիոնում գործող միջազգային փոխանակման 2 կրթական ծրագրերը՝ Գերմանիայի և Նորվեգիայի համալսարանների հետ, պետական թեմատիկ ֆինանսավորմամբ հետազոտական խմբերը և արտասահմանյան դրամաշնորհներով ֆինանսավորվող գիտահետազոտական ծրագրերը, որոնցում ընդգրկվում են նաև ուսանողները:
Շրջանավարտների կարծիքները ծրագրի մասին: