ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության 1-ին փուլին դիմելու վերջնաժամկետը ս․թ․ հունիսի 30-ն է։
Մագիստրոսական ծրագրում կսովորեք հանրային կապերի պլանավորում և կառավարում, արտաքին և ներքին ռազմավարական հաղորդակցության իրականացման մեթոդաբանություն, թվային հաղորդակցության պլանավորում և կառավարում, իմիջ ձևավորելու առանձնահատկություններ, մեդիա հարաբերություններ, բրենդինգ, ինչպես նաև կզարգացնեք հետազոտական և վերլուծական կարողությունները, ստեղծարար և քննադատական մտածողությունը:
Ընդունելությունը կատարվում է առանց քննության՝ մրցութային կարգով՝ ատեստավորման գնահատականի և միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմի հաշվառմամբ:
Հավասար ՄՈԳ-ի դեպքում հաշվի են առնվում հետևյալ լրացուցիչ չափորոշիչները՝
գերազանցության դիպլոմի առկայությունը,
ամփոփիչ ատեստավորման արդյունքները:
Ընդունելության կարգի մանրամասները՝ https://www.ysu.am/node/8470:
«Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցային տեխնոլոգիաներ» կրթական ծրագրի մանրամասները՝ այստեղ:
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով:
Զարգացրու՛ հաղորդակցական հմտություններդ դինամիկ և ինտերակտիվ միջավայրում և համալրի՛ր պրոֆեսիոնալ հանրային կապերի մասնագետների շարքը: