1. Նախագծի նպատակը
Նպաստել Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի և Ուկրաինայի` Արևելյան գործընկերության տարածաշրջանի բարձրագույն կրթական համակարգի ճանաչմանը` բուհական մենեջմենթի կառուցվածքային ու մշակութային բաղադրիչներում միջազգայնացման զարգացման ու ինտեգրման միջոցով:
2. Նախագծի խնդիրները
- Միջազգային բաղադրիչը ներդնել համալսարանների դասավանդման, ուսումնամեթոդական ու գիտական գործառույթներում` համապատասխան ռազմավարությունների ու գործընթացների մշակման և իրականացման հիման վրա,
- մշակել միջազգայնացման տարրեր ուսումնական ծրագրերի օպերացիոնալիզացիայի,դասավանդողների ու ուսանողների փոխանակման, համալսարանների տեխնիկական համագործակցության համար,
- ուսանողների, դասավանդողների, վարչական աշխատողների շրջանում նույնականացնել ու զարգացնել նոր հմտություններ` միջազգայնացման խթանման նպատակով,
- նպաստել մշակութային զարգացմանը, որով արժեվորվում են միջմշակութային ու միջազգային հեռանկարները:
3. Նախագծի համառոտ նկարագրություն
Ծրագիրն ուղղված է ԵՊՀ-ի միջազգային հեղինակության բարձրացմանը, պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական կոմպետենտության մակարադակի բարձրացմանը, բարձրագույն կրթական համակարգի զարգացմանը` միջազգային միտումների համադրմամբ, արտասահմանյան համալսարանների հետ միջազգային համագործակցության ամրապնդմանը, ԵՊՀ-ի արտասահմանցի ուսանողների կազմակերպչական ու մշակութային աջակցության բարելավմանը:
Նախագիծն իրականացվում է Եվրամիության և ԱՊՀ երկրների կոնսորցիումի միջոցով, որում ընդգրկված են 18 համալսարաններ, 2 ասոցիացիաներ, 4 նախարարություններ: Հայաստանից ծրագրին մասնակցում են Երևանի պետական համալսարանը, Երևանի գեղարվեստի ակադեմիան, Գավառի պետական համալսարանը, Երևանի ճարտարագիտական համալսարանը, Որակի ապահովման ազգային կենտրոնը, Կրթության և գիտության նախարարությունը:
4. Նախագծի աշխատանքային գրաֆիկը.
- Համալսարանների միջազգային բաժինների աշխատակիցների և պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացում,
- ուսումնամեթոդական նյութերի մշակում` ուղղված համալսարանների միջազգային գործունեությանը,
- համալսարանների միջազգային գործունեության իրականացումն ապահովող վարչական ծառայությունների դերերի ու գործառույթների վերանայում,
- համալսարանների միջազգայնացման ռազմավարությունների ու սկզբունքների մշակում,
- ուսումնական ծրագրերի համապատասխանեցումը միջազգայնացման սկզբունքներին
- տեղեկատվական կամպանիաների ստեղծում, որոնք պետք է ուղղված լինեն նախագծի արդյունքների տարածմանը,
- նախագծի կայունության ապահովում,
- նախագծի որակի ու կառավարման ապահովում:
5. Ակնկալվող արդյունքներ
- Արևելյան եվրոպական գործընկերության տարածաշրջանի համալսարանները ունենում են կանոններ ու գործընթացներ, որոնք նպաստում են դասավանդման, ուսման, գիտահետազոտական գործունեության միաջազգայնացմանը,
- նախագծի անդամ համալսարաններում վերանայվում են ուսումնական ծրագրերը` նպատակ ունենալով միջազգայնացման բաղադրիչների ներդրման և սովորողների ու գիտնականների փոխանակման զարգացմանը,
- նախագծի անդամ համալսարանների ֆակուլտետների ու միջազգային կապերի բաժինների աշխատակիցները ձեռք են բերում նոր գիտելիքներ,
- ներդրվում են որակի չափանիշներ` միջազգայնացման գործընթացների արդյունավետ կառավարման համար,
- նախագծի անդամ համալսարաններում ձևավորվում են հատուկ ավանդույթներ ու մշակույթ` համապատասխան միջազգային ու միջմշակությաին հեռանկարներին ու նախաձեռնություններին: