Հիմք ընդունելով ԵՊՀ ռեկտորի՝ 2023 թ. սեպտեմբերի 7-ի թիվ 171/132-Լ հրամանը՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համալրման նպատակով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ:
Պաշտոնի հավակնորդը պետք է ունենա ֆակուլտետի ուղղությանը համապատասխանող գիտական աuտիճան ու կոչում («ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգի» 3-րդ կետ):
Ֆակուլտետի դեկանն ընտրվելու է ԵՊՀ գիտական խորհրդում փակ, գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող երկու անգամից ավելի անընդմեջ ընտրվել կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում («ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգի» 4-րդ կետ):
Ընտրությունը տեղի կունենա ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստում 2023 թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11.00-ին:
Ֆակուլտետի դեկանի պաշտոնի հավակնորդը ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղարին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում՝ ռեկտորի անունով,
2) ինքնակենսագրություն (CV),
3) բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի), գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները,
4) հրատարակված գիտական աշխատությունների և/կամ գյուտերի ցանկը,
5) ստորաբաժանման զարգացման հայեցակարգը,
6) հավակնորդի նախաձեռնությամբ այլ փաստաթղթեր («ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգի» 4-րդ կետ):
Դիմումների ու կից փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թ. սեպտեմբերի 27-ն է:
«ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգին» կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://documentation.ysu.am/wp-content/uploads/2023/03/Subdivision.pdf:
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ԵՊՀ գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանին:
Հեռ.՝ (060) 710104, (010) 551824, ներքին հեռ.՝ 1104:
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
13.09.2023 թ.