Հայտնում ենք, որ Երևանի պետական համալսարանը պատրաստ է ընդունելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին և նրանց հետագա ուսումնառությունը կազմակերպելու ԵՊՀ-ում:
Համապատասխան դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ԵՊՀ ընդհանուր բաժին (հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 206 սենյակ) յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:15-17:00-ն, ուրբաթ օրերին՝ ժամը 9:15-16:45-ը:
Դիմումներին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը (առկայության դեպքում)՝
- 2 լուսանկար,
- անձնագրի պատճեն,
- ակադեմիական տեղեկանք կամ տեղեկագիր,
- ԳԹԿ վկայական,
- միջնակարգ կրթության ավարտական վկայական և/կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական վկայական,
- ընդունման և ազատման կամ հեռացման հրամաններ,
- ուսանողական տոմս,
- ստուգման գրքույկ,
- այլ փաստաթուղթ:
Սիրով սպասում ենք ձեզ: