ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում՝ «Ձեր կարիերայի հնարավորությունները «էվենտՏուրա» ընկերությունում» խորագրով:
Ընկերության ներկայացուցիչները խոսեցին «ԷվենտՏուրա» ընկերություն մուտք գործելու հնարավորությունների և առավելությունների մասին՝ ներկայացնելով, թե այդ պարագայում մրցակցային ինչ հմտություններ է հնարավոր ձեռք բերել: Բանախոսները ներկայացրին իրենց կազմակերպության գործունեությունը, աշխատանքային մեթոդները, ստորաբաժանումների աշխատանքը և առաջարկվող պրակտիկայի հնարավորությունները։
«ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր տնօրեն Մերի Բադալյանը վստահեցրեց, որ այսօրինակ նախագծերը շատ կարևոր դեր ունեն Հայաստանում իրադարձային տուրիզմի զարգացման գործում:
ԵՊՀ այն ուսանողները, որոնք ցանկանում են պրակտիկա անցնել «ԷվենտՏուրա» ընկերությունում, կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոն (էլհասցե՝ acc@ysu.am):
Նշենք, որ «ԷվենտՏուրա»-ն փառատոներ կազմակերպող առաջատար ընկերություններից է, որը կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ՝ նպաստելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: