![](/sites/default/files/styles/large/public/2023-12/331523130_162305086638460_5600994604981223379_n.jpg?itok=Bcv4nDJP)
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և Շվեդական Evolution Armenia ընկերության համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Ընկերության ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում նրանք ներկայացրին՝ ինչ հնարավորություններ և առավելություններ ունեն ԵՊՀ ուսանողներն ընկերությունում աշխատելու և պրակտիկա անցնելու տեսանկյունից։
Հանդիպումը վարեցին Evolution Armenia Ընկերության Տաղանդների ներգարվման թիմի ներկայացուցիչներ Անահիտ Ահարոնյանն ու Արփի Արզումանյանը որը, ի դեպ, նաև ԵՊՀ ուսանող է։
Հանդիպման ավարտին ուսանողները ընկերությանը փոխանցեցին իրենց կոնտակտային տվյալները՝ հետագա հնարավոր աշխատանքային առաջարկներ ստանալու նպատակով։
Հետաքրքրված ուսանողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի Էլ. հասցեին՝ acc@ysu.am: