«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Հրադեց Կրալովե (Չեխիա) համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 2 շարժունություն Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների համար («Սոցիալական աշխատանք» և «Սոցիոլոգիա» մասնագիտություններով)` 2024/2025 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am: Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել Erasmus+, Hradec Kralove):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ փետրվարի 15-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է ուսանողների համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)․
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսանողական տոմս,
7. գունավոր լուսանկար,
8. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for
Studies),
9. անգլերենի իմացությունը հաստատող վկայական:
Անգլերենի դասընթացների ցանկին հնարավոր է ծանոթանալ այստեղ։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան