«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Բերիայի համալսարանի (Պորտուգալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Սոցիոլոգիայի, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի համար` 2023/2024 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու համար:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://erasmusplus.am/credit-mobility/:
Հայտադիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 4-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
4. շարժունության համաձայնագիր (Mobility Agreement),
5. ընդունող բուհից նախնական համաձայնություն (Սոցիոլոգիայի ֆակուլտետի համար կոնտակտային անձ՝ դոկտոր, պրոֆեսոր Նունո Ջերոնիմո (էլհասցե՝ nunoaj@ubi.pt), Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի համար կոնտակտային անձ՝ դոկտոր, պրոֆեսոր Գաստեո դե Բետտենքորտ (էլհասցե՝gastao@ubi.pt)):
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան