«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Եվրոպական բիզնես դպրոցի (Պորտուգալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն բակալավրիատի ուսանողների համար («Սերվիս» մասնագիտություն)՝ 2024/2025 ուստարվա 1-ին կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու հնարավորություն:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 25-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).
1. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
2. անձնագրի պատճեն,
3. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
4. մոտիվացիոն նամակ,
5. ակադեմիական տեղեկագիր
6. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
7. առարկաների ցանկը՝ այստեղ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ․՝ (+374 10) 554 641, (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան