ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի անդամ, «Strategic Value Ventures» ընկերության հիմնադիր, Կալիֆոռնիայի համալսարան, «UC Berkeley SkyDeck» աքսելերատորի գլխավոր խորհրդական և համաշխարհային դեսպան
Ծնվել է 1975 թվականին:
Կրթություն
2013 - 2015 թթ. - Սթենֆորդի համալսարան, ռազմավարական որոշում և ռիսկերի կառավարում
1997 - 2000 թթ. - Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա
1992 - 1997 թթ. - ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ
1989 - 1992 թթ. - ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց
Աշխատանքային գործունեություն
2023 թվականից - ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի անդամ
2022 թվականից - հիմնադիր, «Ground Zero Specialty Coffee» առաջին վենչուրային սրճարանը ողջ տարածաշրջանում
2017 թվականից - Կալիֆոռնիայի համալսարան «UC Berkeley SkyDeck» աքսելերատորի գլխավոր խորհրդական և համաշխարհային դեսպան
2017 թվականից - հիմնադիր տնօրեն, «Strategic Value Ventures»
2016 թվականից - ներդրող և ռազմավարական խորհրդատու բազմաթիվ միջազգային ստարտափներում
2011-2016 թթ. - ռազմավարական գործընկերության և բիզնեսի խթանման տնօրեն, «Yahoo! Inc.»
2007-2011 թթ. - մենեջեր Սան Ֆրանցիսկոյի Սիլիկոնային հովտում, «PwC»
2003-2007 թթ. - բարձրաստիճան հարկային աուդիտոր Սան Ֆրանցիսկոյի Սիլիկոնային հովտում, Կալիֆոռնիայի պետական հարկային մարմին