Расположение:
ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1
Крайний срок:
15 марта 2024
Категория:
Добровольная работа
Հայաստանի վերափոխման ռազմավարության (ՀՎՌ) թիմ
Основные обязанности
- ՀՎՌ հետ կապված համահայկական ընդգրկում ունեցող գործընթացների կազմակերպման, համապատասխան վստահելի կառուցակարգերի ներդնման համար անհրաժեշտ մեթոդաբանությունների, կանոնակարգերի և ուղեցույցների պատրաստման օժանդակություն՝ տվյալների հավաքագրում և վերլուծություն, թարգմանությունների, մեթոդաբանների կողմից հանձնարարված այլ առաջադրանքների իրականացում
Требуемая квалификация
- բակալավրի առնվազն 3-րդ կուրսի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսումնառող կամ շրջանավարտ (առավելությունը կտրվի սոցիոլոգիա, հանրային կառավարում, հանրային քաղաքականություն, քաղաքագիտություն, ռազմավարական կառավարում, ռազմավարական պլանավորում մասնագիտություններին)
- մեթոդաբանությունների, ռազմավարական շրջանակների, որոշումների կայացման և հանրային ներգրավման մեխանիզմների մասին պատկերացում
- վերլուծական, հետազոտական և խնդիրներ լուծելու հմտություններ, վերլուծական և քննադատական մտածողություն
- ռազմավարական, համակարգային և կոնցեպտուալ մտածողություն, մեծ պատկերը տեսնելու ունակություն
- արդյունքին միտվածություն, դիմակայունություն, կոգնիտիվ (իմացական) ճկունություն
- ստեղծագործ և ճկուն միտք
- հաղորդակցական հմտություններ
- շահակիցների հետ հարաբերությունների կառավարման մասին պատկերացում
- հայրենիքի զարգացման հանդեպ առաքելության զգացում
- շարունակաբար սովորելու և զարգանալու ունակություն և ձգտում
- բարձր արդյունավետության ձգտում
- կատարելության ձգտում, մանրուքների նկատմամբ ուշադրություն և բարձր կարգապահություն, պատասխանատու և պրոակտիվ վերաբերմունք
- թիմով աշխատելու կարողություններ
- ժամանակի կառավարման հմտություններ
- արևելահայերենի գերազանց տիրապետում, առավելությունը կտրվի անգլերենի, ռուսերենի, ֆրանսերենի և(կամ) իսպաներենի տիրապետողներին
- Հայաստանի քաղաքական, իրավական և սոցիալական միջավայրին ծանոթություն
- թվային գրագիտություն, տեխնիկական իմացություն և կարողություններ
- բարեվարքության բարձր մակարդակ
- ծրագրերի կառավարման բազային հմտություններ (որպես առավելություն)
Дополнительная информация
Տրվող հնարավորություններ՝
- անմիջական գործուն մասնակցություն ունենալ Հայաստանի զարգացման օրակարգի մշակմանն ու իրագործմանը, ապագայի կերտմանը
- մասնակցել իր ընդգրկումով, մարտահրավերներով և մոտեցումներով նմանը չունեցող մեթոդական ապարատի ձևավորմանը, աշխատել տարբեր երկրների փորձառու մասնագետների հետ
- ձեռք բերել պետական կառավարման համակարգի, այնպես էլ հանրային տարբեր օղակների հետ աշխատանքի պրոֆեսիոնալ եզակի փորձ և հմտություններ
- աշխատել ճկուն և ստեղծարար միջավայրում, կատարել ինքնատիպ, յուրահատուկ աշխատանք՝ յուրահատուկ փորձառությամբ
- ունենալ անհատական զարգացման պլաններ և մասնակցել համապատասխան թրենինգների, ստանալ արդյունքների վերաբերյալ հետադարձ կապ և գնահատում, ապահովել մասնագիտական աճ
- դրական արդյունքների դեպքում ստանալ համապատասխան շնորհակալագիր և(կամ) երաշխավորագիր ՀՀ վարչապետի օգնականի կողմից
Աշխատանքային գրաֆիկը՝ ճկուն