Расположение:
ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1
Крайний срок:
15 марта 2024
Категория:
Добровольная работа
Հայաստանի վերափոխման ռազմավարության (ՀՎՌ) թիմ
Основные обязанности
- Ռազմավարությանն առնչվող տարատեսակ անգլալեզու նյութերի, մասնավորապես ոլորտային տեղեկությունների, հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքների, բաց աղբյուրներում առկա տվյալների, մեթոդաբանությունների, նուրբ հաղորդակցական երանգ պարունակող նյութերի, անգլալեզու գործընկերների կողմից մշակված և ստացված նյութերի, մասնակցային գործընթացի ընթացքում հավաքագրված անգլերեն նյութերի գրագետ, իմաստին, նրբերանգներին և հայերենի կանոններին ճշգրիտ համապատասխան թարգմանությունների իրականացում
Требуемая квалификация
- անգլերենի և հայերենի գրավոր գերազանց իմացություն
- որակյալ և կոկիկ գրավոր նյութեր ստեղծելու կարողություն
- լսելու և արագ ընկալելու կարողություն
- ստեղծագործ և ճկուն միտք
- վերլուծական և քննադատական մտածողություն
- հաղորդակցական հմտություններ
- շարունակաբար սովորելու և զարգանալու ունակություն և ձգտում
- բարձր արդյունավետության ձգտում
- կատարելության ձգտում, մանրուքների նկատմամբ ուշադրություն և բարձր կարգապահություն
- հայրենիքի զարգացման հանդեպ առաքելության զգացում
- պատասխանատու և պրոակտիվ վերաբերմունք
- արդյունքին միտվածություն, դիմակայունություն, կոգնիտիվ (իմացական) ճկունություն
- թիմով աշխատելու կարողություններ
- բարեվարքության բարձր մակարդակ
- թվային գրագիտություն
- համակարգային և կոնցեպտուալ մտածողություն, մեծ պատկերը տեսնելու ունակություն (որպես առավելություն)
Дополнительная информация
Տրվող հնարավորություններ`
- անմիջական մասնակցություն ունենալ Հայաստանի զարգացման օրակարգի մշակմանն ու իրագործմանը, ապագայի կերտմանը
- կատարելագործել թարգմանչական կարողությունները, ձեռք բերել թարգմանչական մասնագիտական յուրահատուկ փորձ, հարստացնել աշխատանքների պորտֆոլիոն,
- ձեռք բերել պետական կառավարման համակարգի, այնպես էլ հանրային տարբեր օղակների հետ աշխատանքի հետաքրքիր փորձ և հմտություններ
- աշխատել ճկուն և ստեղծարար միջավայրում, կատարել ինքնատիպ, յուրահատուկ աշխատանք՝ յուրահատուկ փորձառությամբ
- ծանոթանալ տարբեր ուղղություններում առաջադեմ, փորձագիտական մտքերի հետ, ձեռք բերել տարատեսակ նոր գիտելիքներ
- ունենալ անհատական զարգացման պլաններ և մասնակցել համապատասխան թրենինգների, ստանալ արդյունքների վերաբերյալ հետադարձ կապ և գնահատում, ապահովել մասնագիտական աճ
- դրական արդյունքների դեպքում ստանալ համապատասխան շնորհակալագիր և(կամ) երաշխավորագիր ՀՀ վարչապետի օգնականի կողմից
Աշխատանքային գրաֆիկը՝ ճկուն