Расположение:
ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1
Крайний срок:
15 марта 2024
Категория:
Добровольная работа
Հայաստանի վերափոխման ռազմավարության (ՀՎՌ) թիմ
Основные обязанности
- Մասնակցություն սոցիալական մեդիայի հիմնական հարթակներում էջերի վարմանը, գրառումների պատրաստմանը (տեքստերի կազմում, դրանց գրավիչ և համահունչ ձևավորում) և տվյալ հարթակի պահանջներին համապատասխանեցմանը, պլանավորմանը, լսարանի ուսումնասիրմանը, էջերում ակտիվության, ներգրավման և հետադարձ կապի ապահովմանը, թվային արշավների նախագծմանը և անցկացմանը, դրանց արդյունավետության ապահովմանը: Կարևոր է աշխատանքի որակը, ֆորմալ աշխատանքային փորձը պարտադիր չէ
Требуемая квалификация
- սոցիալական տարբեր մեդիաներում էջերի վարման փորձառություն
- տվյալ սոցիալական մեդիաներում ակտիվության ապահովման հիմնական կանոնների իմացություն
- արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկով գրավոր հաղորդակցվելու գերազանց կարողություն, հակիրճ և գրագետ տեքստեր կազմելու ունակություն
- գրառումների գրավիչ ձևավորման ունակություն
- մարդկային հոգեբանության որոշակի իմացություն
- ստեղծագործ և ճկուն միտք
- հաղորդակցական հմտություններ
- շարունակաբար սովորելու և զարգանալու ունակություն և ձգտում
- բարձր արդյունավետության ձգտում
- կատարելության ձգտում, մանրուքների նկատմամբ ուշադրություն և բարձր կարգապահություն
- պատասխանատու և պրոակտիվ վերաբերմունք
- հայրենիքի զարգացման հանդեպ առաքելության զգացում
- արդյունքին միտվածություն, դիմակայունություն, կոգնիտիվ (իմացական) ճկունություն
- թիմով աշխատելու կարողություններ
- բարեվարքության բարձր մակարդակ
- թվային գրագիտություն
- տեսաձայնային գրառումների կազմման փորձառություն (որպես առավելություն)
- համակարգային և կոնցեպտուալ մտածողություն, մեծ պատկերը տեսնելու ունակություն (որպես առավելություն)
Дополнительная информация
Տրվող հնարավորություններ՝
- անմիջական մասնակցություն ունենալ Հայաստանի զարգացման օրակարգի մշակմանն ու իրագործմանը, ապագայի կերտմանը
- ձեռք բերել թվային մարքեթինգի յուրահատուկ, համահայկական ներգրավվածություն ենթադրող փորձառություն, հարստացնել աշխատանքների պորտֆոլիոն
- աշխատել ճկուն և ստեղծարար միջավայրում, կատարել ինքնատիպ, յուրահատուկ աշխատանք՝ յուրահատուկ փորձառությամբձեռք բերել պետական կառավարման համակարգի, այնպես էլ հանրային տարբեր օղակների հետ աշխատանքի հետաքրքիր փորձ և հմտություններ
- ունենալ անհատական զարգացման պլաններ և մասնակցել համապատասխան թրենինգների, ստանալ արդյունքների վերաբերյալ հետադարձ կապ և գնահատում, ապահովել մասնագիտական աճ
- դրական արդյունքների դեպքում ստանալ համապատասխան շնորհակալագիր և(կամ) երաշխավորագիր ՀՀ վարչապետի օգնականի կողմից
Աշխատանքային գրաֆիկը՝ ճկուն
Հնարավոր է հեռակա ներգրավվածություն՝ առկա անցկացվող քննարկումներին և թրենինգներին պարտադիր մասնակցելու պահանջով
Տևողությունը՝ նվազագույնը 5 ամիս