Расположение:
ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1
Крайний срок:
15 марта 2024
Категория:
Добровольная работа
Հայաստանի վերափոխման ռազմավարության (ՀՎՌ) թիմ
Основные обязанности
- Մասնակցություն ՀՎՌ թիմի աշխատանքների կազմակերպմանը և իրագործմանը մասնավորապես, օժանդակություն քննարկումների, թրենինգների և միջոցառումների կազմակերպմանը, գործընկերների հետ կապի և հարաբերությունների ստեղծմանն ու զարգացմանը, հետադարձ կապի ապահովմանը, փաստաթղթերի պատշաճ և կոկիկ ձևավորմանը, կազմակերպչական այլ հարցերի իրականացմանը
Требуемая квалификация
- կազմակերպչական ջիղ
- հայոց լեզվի գրավոր և բանավոր գերազանց տիրապետում
- առնվազն մեկ օտար լեզվի (անգլերեն, ռուսերեն և(կամ) ֆրանսերեն) աշխատանքային մակարդակի տիրապետում
- պաշտոնական հաղորդակցման և էթիկայի կանոնների իմացություն, դրանց կիրառման կարողություն
- թվային գրագիտություն, թվային գործիքներից հմուտ օգտվելու կարողություն, ճկունություն, տեխնոլոգիական բանիմացություն
- շարունակաբար սովորելու և զարգանալու ունակություն և ձգտում
- կատարելության ձգտում, մանրուքների նկատմամբ ուշադրություն և կոկիկություն
- պատասխանատու և պրոակտիվ վերաբերմունք, բարձր կարգապահություն
- հայրենիքի զարգացման հանդեպ առաքելության զգացում
- բարձր արդյունավետության ձգտում
- արդյունքին միտվածություն, դիմակայունություն, կոգնիտիվ (իմացական) ճկունություն
- թիմով աշխատելու կարողություններ
- ժամանակի կառավարման կարողություն
- արագ կողմոնորոշվելու ունակություն
- բարեվարքության բարձր մակարդակ
- փոքր թիմեր ղեկավարելու ունակություն և փորձառություն (որպես առավելություն)
- ստեղծագործ և ճկուն միտք (որպես առավելություն)
- համակարգային և կոնցեպտուալ մտածողություն, մեծ պատկերը տեսնելու ունակություն (որպես առավելություն)
Дополнительная информация
Տրվող հնարավորություններ՝
- անմիջական մասնակցություն ունենալ Հայաստանի զարգացման օրակարգի մշակմանն ու իրագործմանը, ապագայի կերտմանը
- ձեռք բերել պետական կառավարման համակարգի, այնպես էլ հանրային տարբեր օղակների հետ աշխատանքի հետաքրքիր փորձ և հմտություններ
- աշխատել ճկուն և ստեղծարար միջավայրում, ձեռք բերել յուրահատուկ փորձառություն
- ունենալ անհատական զարգացման պլաններ և մասնակցել համապատասխան թրենինգների, ստանալ արդյունքների վերաբերյալ հետադարձ կապ և գնահատում, ապահովել մասնագիտական աճ
- դրական արդյունքների դեպքում ստանալ համապատասխան շնորհակալագիր և(կամ) երաշխավորագիր ՀՀ վարչապետի օգնականի կողմից
Աշխատանքային գրաֆիկը՝ ճկուն
Տևողությունը՝ 5 ամիս և ավել